Հայաստանում եւ Վրաստանում ավարտվեց «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի առաջին փուլը

1312

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնն («Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ, Հայաստան) ու «Բազմազգ Վրաստան» հանրային շարժումը (PMMG, Վրաստան)՝ համագործակցաբար «Մարդիկ կարիքի մեջ» (People in Need, Չեխիա) եւ ՍԱԼՏՈ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO Youth, Լեհաստան) կազմակերպությունների հետ, ավարտեց «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի առաջին փուլը: Ծրագիրն ուղված է երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացմանը սոցիալական քարոզարշավներում: Այն ֆինանսավորվում է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության կողմից: 200-ից ավելի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ Հայաստանի ու Վրաստանի մարզերից մասնակցեցին աշխատաժողովներին, որոնք վարում էին որակավորված դասընթացավարներ եւ փորձագետներ:

 

                              

Հինգ դասընթացներ Հայաստանի Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում եւ հինգը` Վրաստանի Քվեմո-Քարթլի, Սամցխե-Ջավախեթի, Կախեթի եւ Աջարա մարզերում կազմակերպվել էին բարձրացնելու համար մասնակիցների իրազեկվածությունը Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի մասին, ինչպես նաեւ տրամադրել ընդհանուր տեղեկատվություն հրապարակային ելույթի եւ քարոզարշավների վերաբերյալ, ներառյալ` սոցիալական ցանցերում:

Աշխատաժողովների ընթացքում նաեւ քննարկվեցին հարցեր, որոնք ճանաչվեցին քաղաքացիական ակտիվիստների կողմից որպես տեղի բնակչությանը առավել հուզող, ինչպիսիք էին բնապահպանությունը, գործազրկությունը, ներառյալ սահմանափակ կարողություններ ունեցողների շրջանում, արտագաղթի բարձր մակարդակը (աշխատանքային միգրացիա եւն), երիտասարդության ու հատկապես կանանց քաղաքացիական եւ քաղաքական ներգրավվածության ցածր մակարդակը, զարգացման, ինքնադրսեւորման եւ ժամանցի համար սահմանափակ հնարավորությունները (մշակութային եւ մարզական ակումբների բացակայությունը) երիտասարդության համար մարզերում, հատկապես` գյուղական բնակավայրերում, կարծրատիպերը եւ նախապաշարմունքները տարբեր ոլորտներում, փոքրամասնությունների իրավունքները, թերզարգացած ենթակառույցները, ներառյալ` ճանապարհների անմխիթար վիճակը, տրանսպորտային վատ կապը, տեղեկատվության հասանելիության սահմանափակությունը, տեղացի բնակչության խոցելիությունը կեղծ տեղեկատվության հանդեպ տարբեր ոլորտներում, կրթական խնդիրներ (հանրակրթական ենթակառույցներ, բարձրագույն կրթության եւ կանանց կրթության թերի հասանելիությունը): Ծրագրի հաջորդ փուլում եւս յոթ աշխատաժողով կկազմակերպվի Հայաստանի մնացած մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում:

Հիմնվելով աշխատաժողովների արդյունքների վրա 20 երիտասարդներ Հայաստանից եւ 10-ը` Վրաստանից կընտրվեն մասնակցելու համար 2018թ. հունիսին Հայաստանում կայանալիք 5-օրյա ամառային դպրոցին: Միջոցառմանը եւս կազմակերպվելու են թեմատիկ աշխատաժողովներ, ինչպես նաեւ հատուկ սեսիա` նվիրված Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիական ակտիվիստների միջեւ կապերի հաստատմանը:

Ի հավելումն` Ամառային դպրոցին կհետեւի Քաղաքացիական ակտիվիզմին նվիրված երիտասարդական տարածաշրջանային համաժողովը, որին հնարավորություն կընձեռվի մասնակցելու Ծրագրի շրջանակներում Հայաստանում եւ Վրաստանում կազմակերպված աշխատաժողովների մասնակիցներից 60-ին:

Վերջապես, տասս երիտասարդներ Հայաստանից եւ հինգը` Վրաստանից 2018թ. հուլիսին կմասնակցեն ուսուցողական այցին Չեխիայի հանրապետություն եւ Վիշեգրադյան քառյակի որոշ այլ երկրներ:

 

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ մամլո ծառայություն