24-27 ապրիլի, 2023թ, Աղվերան
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը, ամփոփելով «V4-ը հանուն Հայաստանի մարզերում ձեռներեցության զարգացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում անցկացված 18 թրենինգները, անցկացրեց երկու եռօրյա գարնանային դպրոց բոլոր մարզերից եկած ընդհանուր առմամբ 41 երիտասարդների համար:
Առաջին գարնանային դպրոցն անցավ «Արթուրս Աղվերան ռեզորթ» հյուրանոցային համալիրում ս․թ․ ապրիլի 24-27-ը՝ Հայաստանի բոլոր մարզերից ժամանած 22 երիտասարդների մասնակցությամբ: Միջոցառման բացմանը մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ նախագահ, Սլովակիայի «Ռազմավարական վերլուծություն» վերլուծական կենտրոնի հիմնադիր Յան Ցինգելը եւ գերմանական IBB Dortmund-ի կայուն զարգացման խորհրդատու Լարս Շմիդտը:
Հովսեփ Խուրշուդյանը նաեւ ներկայացրեց «V4 երիտասարդական ձեռներեցության համար Հայաստանի մարզերում» ծրագրի արդյունքները:
Ապա Յան Ցինգելը նախ անցկացրեց «Ինչպես գտնել բիզնես գործընկերներ ԵՄ-ում», ապա «Ինչպես ապրանքներ արտահանել ԵՄ» դասընթացները:
Առաջին օրվա երկրորդ կեսին գերմանական IBB Dortmund-ի կայուն զարգացման խորհրդատու Լարս Շմիդտը եւ «Միջոցառումների կայուն կառավարում» ծրագրի բազմազգ թիմը անցկացրեց թրենինգ դասընթացներ Միջոցառումների կայուն կառավարման եւ Ռեսուրսների խնայողաբար օգտագործման մասին:
Գարնանային դպրոցի երկորորդ օրը Հովսեփ Խուրշուդյանը անցկացրեց մենթորություն «Զբաղվել բիզնեսով Հայաստանում», ապա «Բիզնես պլանի նախագծում» թեմաներով: Օրվա երկրորդ կեսին Լեհաստանի «Կանաչ փիղ» հիմնադրամի փորձագետ Մոնիկա Ստեֆիենը անցկացրեց առցանց դասընթաց/վեբինար «Սեփական բիզնես սկսելու հիմնական հասկացություններն ու արժեքները» եւ «Ձեռնարկատիրության մութ կողմերը» թեմաներով:
Երրորդ օրը գործարար, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի նախագահ Գարեգին Միսկարյանը անցկացրեց դասընթաց «Ինչու է ժողովրդավարությունը կարևոր արդյունավետ բիզնես վարելու և ազատ շուկայական հարաբերությունների համար» թեմայով:
Գարնանային դպրոցի երրորդ օրն ամփոփվեց մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողությամբ:
Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Գարնանային դպրոցում տեղ գտած որոշ դասընթացներ ներկայացված են ստորեւ.
- Business opportunities for Armenian SMEs in EU — Jan Cingel;
- Key concepts and values of starting one՛s own business — Monika Stepien;
- The dark sides of entrepreneurship — Monika Stepien;
- Բիզնեսի հիմունքները — Գարեգին Միսկարյան:
——————————————————————————————————————————————
«Վիշեգրադ 4-ը հանուն Հայաստանի մարզերում ձեռներեցության զարգացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպված 18 դասընթացների ընթացքում ձեռներեցությանը եւ բիզնեսի հիմնադրմանը վերաբերող գիտելիքներ հաղորդեց 424 երիտասարդների (Ծրագրով նախատեսված 360-ի փոխարեն), պատրաստվեցին 10 տեսադասեր (Ծրագրով նախատեսված 6-ի փոխարեն): Հավաքագրված 36 բիզնես գաղափարներից 27-ը զտվել է ըստ համապատասխանության, որոնցից 10-ը արժանացել 50000-ական դրամ մրցանակների: 424 մասնակիցներից 41-ը մասնակցեցին Աղվերանի Արթուրս ռեսորտ հյուրանոցում տեղի ունեցած առաջին եւ երկրորդ եռօրյա Գարնանային դպրոցներին: Ծրագիրը լուսաբանվել է սոցիալական ցանցերով, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով:
Ծրագրի իրականացման գործում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ գործընկերներն են․
— «Ռազմավարական հետազոտություններ» հետազոտական կենտրոնը, Սլովակիա,
— «Կանաչ փիղ» հիմնադրամը, Լեհաստան,
— «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամը, Հայաստան։