Ձեռներեցության ոլորտում կարողությունների զարգացում Թալինի խոշորացված համայնքի երիտասարդության համար

339

Օգոստոսի 13, 2022թ., ք. Թալին

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն Հայաստանի մարզերում երիտասարդների ձեռներեցության զարգացման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի մարզերի երիտասարդության կարողությունները նոր բիզնես հիմնելու եւ այն արդյունավետորեն զարգացնելու գործում, ինչպես նաեւ բարձրացնել նրանց իրազեկվածությունը եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

Նախագիծն արձագանքում է Հայաստանի երիտասարդների շրջանում ուղեղների ներքին արտահոսքի խնդրին, որը տեղի է ունենում մարզերից դեպի մայրաքաղաք Երևան։ Ծրագիրը հավակնում է նպաստել մարզերում կենսապայմանների բարելավմանը՝ երիտասարդների համար ավելի շատ հնարավորություններ ստեղծելու միջոցով, զարգացնելով նրանց հիմնական բիզնես հմտությունները, այդ թվում՝ հաշվապահության, հարկերի և բիզնեսի կանոնակարգերի, շրջակա միջավայրի թափոնների վերամշակման եւ դրանց կառավարման ոլորտներում, ինչպեսեւ բարձրացնելով նրանց իրազեկությունը բիզնեսի զարգացման եվրոպական ծրագրերի մասին և խրախուսելով նրանց հիմնել սեփական նորաստեղծ ձեռնարկություններ:

Սա Ծրագրով նախատեսված 18 աշխատաժողովներից իններրդն էր, որը տեղի ունեցավ Արագածոտնի մարզի երիտասարդության համար 2022թ օգոստոսի 28-ին, Թալին քաղաքում: Ծրագրի մասնակցեցին 16-30 տարեկան 34 երիտասարդ, ովքեր հետաքրքրված էին սեփական բիզնեսի հիմնադրմամբ կամ արդեն զբաղվում են ձեռնարկատիրությամբ:

Թրենինգի ժամանակ մասնակիցները ներկայացրեցին իրենց բիզնես-գաղափարները: Դրանցից լավագույնները ծրագրի ավարտին կարժանանան հատուկ մրցանակների:

Միջոցառման վերջում մասնակիցների առջեւ ելույթ ունեցավ Թալինի խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդական Միհրան Ասատրյանը: Նա ներկայացրեց համայնքի առաջիկա որոշ ծրագրեր եւ դրանցում երիտասարության ներգրավման հնարավորությունները: Նա նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի անունից պատրաստակամություն հայտնեց համակողմանիորեն աջակցելու երիտասարդական նախաձեռնություններին:

Միջոցառման օրակարգը կարող եք տեսնել այստեղ:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են․ Ռազմավարական վերլուծություն կազմակերպությունը (Սլովակիա), Կանաչ փիղ հիմնադրամը (Լեհաստան), ՍտարտԱփՍտարտ կազմակերպությունը (Չեխիա)։

Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի Վիշեգրադյան դրամաշնորհների միջոցով: Հիմնադրամի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է:

 

[:]