Դեկտեմբերի 17, 2021թ., Կիեւ
Կիևում անցկացվեց Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Ուկրաինայի հայերի միության և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպած կլոր սեղան, նվիրված՝ Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Քննարկվեց երկու երկրների միջև հարաբերությունների ներկան և ապագան, մարտահրավերներն ու հնարավորությունները: Հայաստանի և Ուկրաինայի հասարակական գործիչների, քաղաքագետների ու լրագրողների թվում միջոցառմանը հրավիրված էր նաեւ ՙՙԱզատ քաղաքացի՚՚ ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, ով հանդես եկավ ՙՙՀայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները՚՚ վերնագրված զեկույցով, ապա պատասխանեց մասնակիցների հարցերին:
Կլոր սեղանի օրակարգը (ռուսերեն) կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ.
Միջոցառման լուսաբանումները Ուկրաինական ԶԼՄ-ներում կարող եք տեսնել հետեւյալ հղումներով.