Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեց «Մտքերի հայկական գագաթաժողովին»

712

Հոկտեմբերի 23-24, 2021, Դիլիջան

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մասնակցեց «Մտքերի հայկական գագաթաժողովին»:

Հաշվի առնելով 2019 եւ 2020թ. «Մտքերի հայկական գագաթաժողովի» աննախադեպ հաջողությունը, «Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալըրեի հետ համագործակցությամբ այս տարի եւս այն անցկացվեց Հայաստանում: Այս տարի գագաթաժողովն անցավ Նոր քվանտային աշխարհի գլոբալ փոխակերլումները վերնագրի ներքո: Գագաթաժողովի երկու հիմնական թեմաներն էին «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը» եւ «21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կենսատեխնոլոգիաների զարգացումը»:

Միջոցառման հիմնական նպատակներն էին համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարեւորագույն հարցերի շուրջ նոր գաղափարների՝ փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտում արդյունավետ քննարկումների անցկացումը, ինչպես նաեւ հուսալի գործընկերային կապերի հաստատումը:

Գագաթաժողովի օրակարգը (անգլերեն լեզվով) կարող եք տեսնել այստեղ:

Ավելի մանրամասն տեղեկատվություն նախորդ եւ գալիք գագաթաժողովերի մասին կարող եք գտնել այստեղ: