«Երիտասարդությունը հանուն տեղական ժողովրդավարության» համաժողով

2605

2020թ․ սեպտեմբերի 26, Երեւան

«Վ4-ը՝ հանուն ՏԻՄ-երում երիտասարդության ներգրավման» ծրագրի շրջանակներում «Անի Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցավ «Երիտասարդությունը հանուն տեղական ժողովրդավարության» թեմայով համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին 60 երիտասարդներ  Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից։

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Վիշեգրադյան քառյակ երկրների փորձը տեղական ինքնակառավարման մեջ երիտասարդության ներգրավման հարցում, Հայաստանում ՏԻՄ ոլորտում առկա գործունեությունն ու ծրագրերը, տեղի ունեցան «Տեղական ինքնակառավարում․ հիմնական մարտահրավերները» եւ «Հայաստանում համայնքների եւ տեղական ինքնակառավարման հիմնական խնդիրները եւ դրանց լուծման գործում երիտասարդության դերի բարձրացումը» պանելային քննարկումները։

Համաժողովի վերջում կայացան «Վիշեգրադ 4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդության ներգրավման» ծրագրի էսսեների մրցույթի հաղթողների եւ լավագույն առաջարկությունների հեղինակների, ապաեւ՝  «Ազատ քաղաքացի» անվանակարգում 2019 եւ 2020 թվականների հաղթողներ մրցանակաբաշխություննորը։

«Վ4-ը՝ հանուն ՏԻՄ-երում երիտասարդության ներգրավման» ծրագիրը ֆինանսավորում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամը։ Ծրագիրը  նվիրված է Հայաստանի մարզերի երիտասարդության կարողությունների զարգացմանը ՏԻՄ ոլորտում:

Համաժողովը կազմակերպել էր «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը` Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ։

Համաժողովի օրակարգը կարելի է ծանոթանալ այս հղմամբ։