Բողոքի ակցիա Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց

1349

Հայաստանում անցավ իր իրավունքների եւ ազատ ու արդար ընտրությունների համար պայքարող բելառուս ժողովրդի հետ հերթական համերաշխության գործողությունը։ Այս անգամ Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ քաղաքական հետապնդումները դադարեցնելու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։  Իրինա Սուխիյը, Անդրեյ Յեգորովը, Ստանիսլավա Հուսակովան, մյուս բոլոր քաղբանտարկյալները պետք է անմիջապե՛ս ազատ արձակվեն։