Աշխատաժողով Գյումրիում

1202

 

Վ4-ը հանուն ՏԻՄ ոլորտում Շիրակի մարզի երիտասարդության ներգրավման

Հոկտեմբերի 26, 2019թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 4-րդն էր, որը տեղի ունեցավ Շիրակի մարզի երիտասարդության համար 2019թ հոկտեմբերի 26-ին, Գյումրու “Ասպարեզ” լրագրողների ակումբի նիստերի դահլիճում:

Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 19 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքնային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Ճանապարհներ
  • Տրանսպորտ
  • Փողոցային լուսավորություն
  • Թափառող շներ
  • Երիտասարդության համար մշակութային եւ ժամանվի վայրերի բացակայություն

Միջոցառման ընթացքում երիտասարդներին հանդիպեց Գյումրու ավագանու անդամ,  Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, ով պատասխանեց նրանց հարցերին եւ կիսվեց ՏԻՄ-ում աշխատանքի սեփական փորձով:

Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: