Աշխատաժողով Դիլիջանում

1193

 

Վ4-ը հանուն Տավուշի մարզի երիտասարդության կարողությունների զարգացման ՏԻՄ ոլորտում

Սեպտեմբերի 22, 2019թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 2-րդն էր, որը տեղի ունեցավ Տավուշի մարզի երիտասարդության համար 2019թ սեպտեմբերի 22-ին, Դիլիջանի համայնքային կենտրոնի դահլիճում: Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 22 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքնային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Գործազրկություն.
  • Երիտասարդությունների կարողությունների ցածր մակարդակ՝ ՏԻՄ ոլորտում.
  • Համայնքների զարգացմանը տրամադրվող ֆինանսավորման եւ տեոխնիկական օժանդակության վերաբերյալ մարդկանց տեղեկացվածության ցածր մակարդակը, մարդկանց անտարբերությունը համայնքային կյանքով, քաղաքական խնդիրներով.
  • Տեղականտնտեսականխնդիրները՝եվրոինտեգրմանհամատեքստում:

Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: