Աշխատաժողով Վանաձորում՝ Լոռու մարզի երիտասարդության համար

1212

 

Լոռու մարզի երիտասարդության կարողությունների զարգացում ՏԻՄ ոլորտում

Հոկտեմբերի 20, 2019թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 3-րդն էր, որը տեղի ունեցավ Լոռու մարզի երիտասարդության համար 2019թ. հոկտեմբերի 20-ին, Վանաձորի «Կիրովական» հյուրանոցի դահլիճում: Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 25 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են իրենց համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Թափոնների կառավարում.
  • Տեղական ինքնակառավարմանը երիտասարդության ներգրավման ցածր մակարդակը.
  • Գործազրկությունը, ներառյալ երիտասարդության շրջանում.
  • Կրթական խնդիրներ եւ ուղեղների արտահոսք:

Միջոցառման ընթացքում երիտասարդների հետ հանդիպեց, պատասխանեց նրանց հարցերին եւ կիսվեց իր 12-ամյա փորձով Վանաձորի համայնքապետարանի Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էդիկ Հովսեփյանը:

Երիտասարդների հետ հանդիպեց նաեւ Փարաքարի ավագանու նորընտիր անդամ Գոռ Սարիբեկյանը, ով կիսվեց երիտասարդների հետ նախընտրական քարոզարշավի իր փորձով, նաեւ մոտիվացրեց երիտասարդներին ավելի ակտիվ ներգրավվել իրենց համայնքների կյանքին եւ ՏԻՄ գործունեության մեջ:

Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: