Հայ փորձագետնեը հյուրընկալվել են Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը

82
Երևան, 5 հունիսի, 2024 
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հյուրընկալել էր վերջերս Կիև այցելած հայկական փորձագիտական խմբի ներկայացուցիչներ Ռուբեն Մեհրաբյանին, Գարիկ Չիլինգարյանին և Հովսեփ Խուրշուդյանին։ Խմբի այցը նպատակ ուներ ամրապնդել Հայաստանի և Ուկրաինայի միջև կապերը։
Հանդիպման ընթացքում փորձագետները Ուկրաինա կատարած այցից իրենց տպավորություններն ու մտքերը փոխանցեցին գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչին և դեսպանատան աշխատակից Վիկտոր Օլեյնիկին: Քննարկվեցին Կիևում կայացած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք, ինչպես ակնկալվում է, կնպաստեն երկու ժողովուրդների միջև համագործակցության սերտացմանը։
Պարոն Լոբաչը ներկայացրեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ջանքերը տարբեր ոլորտներում վստահության ձևավորման և հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Հայ փորձագետներն իրենց համերաշխությունը հայտնեցին Ուկրաինայի ժողովրդին՝ մաղթելով շուտափույտ հաղթանակ Ռուսաստանի ագրեսիայի դեմ իրենց պայքարում եւ արժանի պատիժ բոլոր նրանց հանդեպ, ովքեր մարդկության դեմ եւ ռազմական հանցագործություններ են գործել։ Երկու կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը շարունակական համագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Ուկրաինայի փոխադարձ շահերի: