“Ազատ քաղաքացի” ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ՌԴ ԱԴԾ-ում ուսման պատրվակով Հայաստանից երիտասարդության հավաքագրումների դադարեցման կոչով

46
29 մարտի 2024թ․
Ինչպես քաղաքացիներն ահազանգել են “Ազատ քաղաքացի” ՔՆԱԿ ՀԿ-ին՝  դպրոցներում ավարտական դասարաններում հավաքագրում են ցանկացողների, ԱԱԾ-ում աշխատելու նպատակով՝ ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության ուսումնական հաստատություններում ուսումը անցնելու համար։
ԱԱԾ կայքի կրթության բաժնում կա համապատասխան հայտարարություն։
Հարց վարչապետ Նիկոլ Փաշինյան-ին եւ ՀՀ կառավարություն-ը․
Արցախի հայությանը ահաբեկիչ հռչակած եւ այդ հիմքով էթնիկ զտում թույլ տված, Հայաստանի սահմանները չճանաչող եւ հայ գերիների տեսանկարահանված սպանությունը չդատապարտած, իր բարձրաստիճան չինովնիկների շուրթերով “Հայաստան շուտով չի լինելու” սպառնացող երկրին որպես ի՞նչ եք գործակալների հավաքագրման ռեսուրս մատակարարում։ ՀԱՊԿ-ում անդամությունը եթե սառեցրել եք, առնվազն այս վերբովկայի խողովակի գործունեությունն էլ պետք է սառեցնել եթե չեք կարող/ուզում միանգամից լուծարել։