Աշխատաժողով Հրազդանում՝ նվիրված ֆոնդահայթայթմանը եւ դրամաշնորհներ գրելու հմտությունների զարգացմանը
Մարտի 1, 2020թ.
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ – 4 ձեւաչափի:
Այս անգամ, Հրազդանի քաղաքացիական ակտիվիստների խնդրանքով, կազմակերպել էինք Ֆոնդահայթայթման եւ դրամաշնորհային հայտադիմումների լրացման հմտությունների զարգացմանը նվիրված աշխատաժողով: Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներին հավելյալ միջոցառում էր Կոտայքի մարզի Հրազդանի ենթաշրջանի երիտասարդության համար: Ծրագրի մասնակցեցին 16-30 տարեկան 21 երիտասարդներ Հրազդանից:
Աշխատաժողովի օրակարգն այստեղ է:
—————————————————————————————————
Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: