Առաջին գարնանային դպրոց, նվիրված Հայաստանի մարզերի երիտասարդության բիզնեսի հմտությունների զարգացմանը

243

24-27 ապրիլի, 2023թ, Աղվերան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը, ամփոփելով «V4-ը հանուն Հայաստանի մարզերում ձեռներեցության զարգացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում անցկացված 18 թրենինգները, անցկացրեց երկու եռօրյա գարնանային դպրոց բոլոր մարզերից եկած ընդհանուր առմամբ 41 երիտասարդների համար:

Առաջին գարնանային դպրոցն անցավ «Արթուրս Աղվերան ռեզորթ» հյուրանոցային համալիրում ս․թ․ ապրիլի 24-27-ը՝ Հայաստանի բոլոր մարզերից ժամանած 22 երիտասարդների մասնակցությամբ: Միջոցառման բացմանը մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ նախագահ, Սլովակիայի «Ռազմավարական վերլուծություն» վերլուծական կենտրոնի հիմնադիր Յան Ցինգելը եւ գերմանական IBB Dortmund-ի կայուն զարգացման խորհրդատու Լարս Շմիդտը:

Հովսեփ Խուրշուդյանը նաեւ ներկայացրեց «V4 երիտասարդական ձեռներեցության համար Հայաստանի մարզերում» ծրագրի արդյունքները:

Ապա Յան Ցինգելը նախ անցկացրեց «Ինչպես գտնել բիզնես գործընկերներ ԵՄ-ում», ապա «Ինչպես ապրանքներ արտահանել ԵՄ» դասընթացները:

Առաջին օրվա երկրորդ կեսին գերմանական IBB Dortmund-ի կայուն զարգացման խորհրդատու Լարս Շմիդտը եւ «Միջոցառումների կայուն կառավարում» ծրագրի բազմազգ թիմը անցկացրեց թրենինգ դասընթացներ Միջոցառումների կայուն կառավարման եւ  Ռեսուրսների խնայողաբար օգտագործման մասին:

Գարնանային դպրոցի երկորորդ օրը Հովսեփ Խուրշուդյանը անցկացրեց մենթորություն «Զբաղվել բիզնեսով Հայաստանում», ապա «Բիզնես պլանի նախագծում» թեմաներով: Օրվա երկրորդ կեսին Լեհաստանի «Կանաչ փիղ» հիմնադրամի փորձագետ Մոնիկա Ստեֆիենը անցկացրեց առցանց դասընթաց/վեբինար «Սեփական բիզնես սկսելու հիմնական հասկացություններն ու արժեքները» եւ «Ձեռնարկատիրության մութ կողմերը» թեմաներով:

Երրորդ օրը գործարար, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի նախագահ Գարեգին Միսկարյանը անցկացրեց դասընթաց «Ինչու է ժողովրդավարությունը կարևոր արդյունավետ բիզնես վարելու և ազատ շուկայական հարաբերությունների համար» թեմայով:

Գարնանային դպրոցի երրորդ օրն ամփոփվեց մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողությամբ:

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գարնանային դպրոցում տեղ գտած որոշ դասընթացներ ներկայացված են ստորեւ.

——————————————————————————————————————————————

«Վիշեգրադ 4-ը հանուն Հայաստանի մարզերում ձեռներեցության զարգացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպված 18 դասընթացների ընթացքում ձեռներեցությանը եւ բիզնեսի հիմնադրմանը վերաբերող գիտելիքներ հաղորդեց 424 երիտասարդների (Ծրագրով նախատեսված 360-ի փոխարեն), պատրաստվեցին 10 տեսադասեր (Ծրագրով նախատեսված 6-ի փոխարեն): Հավաքագրված 36 բիզնես գաղափարներից 27-ը զտվել է ըստ համապատասխանության, որոնցից 10-ը արժանացել 50000-ական դրամ  մրցանակների: 424 մասնակիցներից 41-ը մասնակցեցին Աղվերանի Արթուրս ռեսորտ հյուրանոցում տեղի ունեցած առաջին եւ երկրորդ եռօրյա Գարնանային դպրոցներին: Ծրագիրը լուսաբանվել է սոցիալական ցանցերով, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով:

Ծրագրի իրականացման գործում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ գործընկերներն են․

«Ռազմավարական հետազոտություններ» հետազոտական կենտրոնը, Սլովակիա,

«Կանաչ փիղ» հիմնադրամը, Լեհաստան,

— «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամը, Հայաստան։