Վ4-ը հանուն ՏԻՄ ոլորտում Կոտայքի մարզի Հրազդանի ենթաշրջանի երիտասարդության ներգրավման
23 փետրվարի 2020թ.
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ – 4 ձեւաչափի:
Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 13-րդն էր, որը տեղի ունեցավ Կոտայքի մարզի Հրազդանի ենթաշրջանի երիտասարդության համար 2020թ փետրվարի 23-ին, Հրազդանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում, որը անհատույց տրամադրվել էր Հրազդանի քաղաքապետարանի կողմից: Ծրագրի մասնակցեցին 16-30 տարեկան 19 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:
Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.
- Ճանապարհների եւ տրանսպորտի խնդիրներ
- ՏԻՄ-երում երիտասարդության ներգրավման ցածր մակարդակը.
- Աշխատատեղերի բացակայություն:
Վերջում երիտասարդներին հանդիպեցին, պատասխանեցին նրանց հարցերին եւ կիսվեցին սեփական փորձով Հրազդանի համայնքապետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող Արմեն Այվազյանը եւ Հրազդանի համայնքապետարանի համայնքի զարգացման հարցերով պատասխանատու Վանուհի Բարեղամյանը:
Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:
—————————————————————————————————
Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: