Աշխատաժողով Աշտարակում

1388

 

Հայաստանի Արագածոտնի մարզի երիտասարդ ակտիվիստների կարողությունների զարգացում

17 օգոստոսի 2019թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ սկսեց իրականացնել «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագիրը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ:

Առաջին աշխատաժողովը տեղի ունեցավ Արագածոտնի մարզի Աշտարակի ենթաշրջանի երիտասարդության համար եւ տեղի ունեցավ 2019թ օգոստոսի 17-ին, Աշտարակում: Ծրագրի մասնակցեցին 16-30 տարեկան 12 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Երիտասարդության համար նախատեսված կենտրոնների բացակայություն, մշակութային տների եւ գրադարանների բացակայություն կամ անմխիթար վիճակ.
  • Աշխատատեղերի բացակայություն.
  • Բուհերի եւ քոլեջների դիմորդների մասնագիտական ճիշտ կողմնորոշման անհրաժեշտություն՝ ելնելով աշխատաշուկայի պահանջներից.

Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: