ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի սպասվող ընտրության վերաբերյալ

103

Օրերս ՀՀ ազգային ժողովը կընտրի Մարդու իրավունքների նոր պաշտպան:

Կարեւորելով ՀՀ ՄԻՊ կարեւոր դերակատարությունը՝ Հայաստանում մարդկանց իրավունքների պաշտպանության գործում, այդ թվում՝ պետական մարմիններից եւ ելնելով այն հրամայականից, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է կաշկանդված չլինի անմիջապես մինչեւ ընտրվելը իր ունեցած կուսակցական պատկանելությամբ՝ հորդորում եմ իշխանություններին չգնալ այս ինստիտուտը եւս կուսակցականացնելու ճանապարհով, ինչպես որ 2021-ին դա արվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Բարձրագույն դատական խորհրդի հետ, երբ դրանց ղեկավարներ նշանակվեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, այլ ընտրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին որեւէ կուսակցության անդամ չհանդիսացող հեղինակավոր իրավապաշտպանների թվից:

Հովսեփ Խուրշուդյան, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի  Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող