Երվանդաշատում տեղի ունեցավ Մեծամորի երիտասարդական կենտրոնի կազմակերպած ամառային դպրոցը

517

5 Օգոստոսի 2022թ., Երվանդաշատ

Երվանդաշատում տեղի ունեցավ Մեծամորի երիտասարդական կենտրոնի կազմակերպած ամառային դպրոցը, որին հրավիրված էր մոտիվացիոն ելույթ ունենալ եւ մրցույթ անցկացնել ՙՙԱզատ քաղաքացի՚՚ քաղաքացիական նախաձռնությունների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

Մեկուկես ժամ տեւած ելույթում Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց կրթության կարեւորությունը անհատի կայացման եւ պետության հզորացման գործում: Նա շեշտադրեց Հայաստանում փիլիսոփայության զարգացման կարեւորության վրա: Ապա ՙՙԱզատ քաղաքացի՚՚ ՀԿ նախագահը անցկացրեց մրցույթ ժողովրդավարության թեմայով, որի բոլոր մասնակիցները ստացան ՀԿ-ի կողմից սահմանված խրախուսական, իսկ առաջին երեք տեղերը զբաղեցրածները՝ հիմնական մրցանակներ: Հովսեփ Խուրշուդյանը նաեւ ՙՙԱզատ քաղաքացի՚՚ ՀԿ-ի կողմից ամառային ճամբարի մասնակիցներին փոխանցեց ճամբարի անցկացման համար անհրաժեշտ գրենական պիտույքներ: