31 մարտի 2022թ.
ՙՙՄոդուս Վիվենդի՚՚ եւ ՙՙԱզատ քաղաքացի՚՚ հասարակական կազմակերպությունների կազմակերպած եւ երեկ տեղի ունեցած ՙՙՀայաստանը ճամփաբաժանին. ինքնիշխանության եւ ինքնության մարտահրավերներն ու հնարավորությունները՚՚ կլոր-սեղան քննարկման մասնակիցները միաձայն ընդունեցին հայտարարություն, որին միացան նաեւ այլ քաղաքական կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ, հանրային գործիչներ:
Քննարկման տեսաձայնագրությունը կարող եք դիտել այս հղմամբ:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը եւ այն ստորագրած կազմակերպություններին եւ հասարակական գործիչներին.
Հայաստանի ժողովրդավարական ուժերի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք, ներքոստորագրողներս՝ հանդես գալով որպես հայ ժողովրդի ազգային-պետական կամքի կրողներ և ներկայացուցիչներ, հայտարարում ենք մեր անշրջելի ընտրությունն ու դիրքորոշումը հետևյալի մասին.
1) Մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը բացարձակ արժեք է և անսակարկելի երևույթ, ուստի մենք մերժում ենք այսպես կոչված Միութենական պետության, առավել ևս` Ռուսաստանի կազմ մտնելու, կամ որևէ այլ ձևով Ռուսական կայսրության վերականգնմանը մասնակցելու կամ օժանդակելու բոլոր առկա միտումներն ու դրանց քարոզիչներին և ամեն ինչ անելու ենք Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգությունները խափանելու համար:
2) Հայաստանի ապագան և հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության արդիականացումն ու վերակերտումը մենք տեսնում ենք համամարդկային արժեքների հիման վրա ժողովրդավարության դրոշի ներքո համախմբվող քաղաքակիրթ ազգերի ընտանիքում:
3) Արձանագրելով Ռուսաստանի անկարողությունը Արցախում հայության անվտանգությունը ապահովելու հարցում, ինչի հետևանքով առանց այդ էլ տարածքային մեծ կորուստներ կրած Արցախը պատերազմից հետո ևս շարունակում է փոքրանալ՝ ռուսական պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հաշվին, իսկ դրանց վրա բնակվող հայերը ենթարկվում են էթնիկ զտման, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՄԱԿ-ի մանդատ ունեցող միջազգային խաղաղապահներ Արցախում տեղակայելու համար:
4) Դատապարտում ենք Ռուսաստանի շարունակվող ագրեսիան ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ և արձանագրում, որ այն շարունակությունը դարձավ ազատատենչ ժողովուրդների և պետությունների դեմ կայսերապաշտական ոտնձգությունների, ժողովրդավարությունների դեմ բռնապետական ռեժիմների հարձակումների, մասնավորապես՝ 2020թ. Արցախի դեմ ալիևյան ռեժիմի ագրեսիայի, որի հանդեպ միջազգային հանրությունը անհամարժեքորեն մեղմ արձագանքեց: Կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ այսուհետ գործուն մեխանիզմներ ներդնել՝ բոլոր միջազգային և ազգամիջյան խնդիրները խաղաղ ճանապարհով և դիվանագիտական մեթոդներով լուծման համար` քաղաքակրթության և միջազգային իրավունքի ժամանակակից ձեռքբերումներին համահունչ:
Հայտարարությունը բաց է միանալու համար։
Ազգային ժողովրդավարական բեւեռ
Ազգային ինքնորոշում միավորում
Ինքնիշխան Հայաստան կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
Հայ կառուցողական կուսակցություն
Շանթ Դաշինք ազգայնական կուսակցություն
Պահպանողական կուսակցություն
ՙՙԱզատ քաղաքացիՙՙ քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան
Ժուռնալիստների ՙՙԱսպարեզՙՙ ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
ՙՙՀանուն հավասար իրավունքներիՙՙ ՀԿ
ՙՙՀելսինկյան ասոցիացիաՙՙ իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, Վանաձոր
Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտ
ՙՙՄոդուս Վիվենդիՙՙ ՀԿ
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ
Տրտու մշակութային ՀԿ
Անի Միրզոյան, դասախոս, տնտեսագիտության թեկնածու, գրող
Արմեն Հովհաննիսյան, լրագրող, վերլուծաբան
Արմեն Չիբուխչյանը, քաղաքագետ
Գրեգորի Այրիյան, կոմպոզիտոր
Նինա Կարապետյանց, իրավապաշտպան
Հարութ Քալաջյան, հասարակական գործիչ
Հրաչյա Արզումանյան, ռազմական եւ ազգային անվտանգության խնդիրներով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր
Հովհաննես Հովհաննիսյան, ՀՀ կանաչ ծրագրերի հեղինակ
Սարո Սարոյան, քաղաքագետ
Սուրեն Կանայան, բժիշկ
ЗАЯВЛЕНИЕ
Демократических сил Армении
31 марта 2022 г., Ереван
Мы, нижеподписавшиеся носители и представители национально-государственной воли армянского народа, заявляем о нашем необратимом выборе и позиции относительно нижеследующего:
1) Для нас суверенитет Армении является абсолютной ценностью — неоспоримым фактом, поэтому мы отвергаем присоединение к так называемому Союзному государству, тем более вступление в состав России, или какое-либо участие в восстановлении Российской империи и поддержку ее пропагандистов, и сделаем все возможное для недопущения посягательств на суверенитет Армении.
2) Мы видим будущее Армении, модернизацию и реконструкцию национально- государственной идентичности и самосознания армянского народа в семье цивилизованных народов, объединенных под знаменем демократии и общечеловеческих ценностей.
3) Констатируя неспособность России обеспечить безопасность армян в Арцахе, в результате чего Арцах, уже понесший большие территориальные потери, после войны продолжает сокращаться за счет территорий, находящихся в зоне российской ответственности, а живущие там армяне подвергаются этническим чисткам, мы требуем от властей Армении обратиться в Совет Безопасности ООН для размещения в Арцахе международных миротворцев под мандатом ООН в рамках Минской группы ОБСЕ.
4) Мы осуждаем продолжающуюся агрессию России против суверенной Украины и констатируем, что это явилось продолжением империалистических посягательств против свободолюбивых народов и государств, атак диктаторских режимов против демократий, в том числе агрессии алиевского режима против Арцаха в 2020 году, на которую международное сообщество отреагировало непропорционально мягко. Призываем ООН уже сейчас создавать эффективные механизмы мирного и дипломатического урегулирования всех международных и межэтнических проблем в соответствии с современными достижениями цивилизации и международного права.
Заявление открыто для подписания
Армянская Конструктивная партия
Европейская партия Армении
Консервативная партия
Националистическая партия «Союз Шант»
Национальный демократический полюс
Партия Суверенная Армения
Союз национального самоопределения
Армянский институт международных отношений и безопасности
Женский ресурсный центр НПО
“За равные права” НПО
Клуб журналистов “Аспарез”
Фонды открытого общества — Армения
“Хельсинкская ассоциация” правозащитная общественная организация
Хельсинкская гражданская ассамблея, Ванадзор
Центр консультирования потребителей НПО
Центр «Модус Вивенди» НПО
Центр экономического права НПО
«Свободный гражданин» центр поддержки гражданских инициатив
Союз информированных граждан НПО
«Трту» НПО по вопросам культуры
Ани Мирзоян, преподователь, кандидат экономических наук, писатель
Армен Ованнисян, журналист, аналитик
Армен Чибухчян, политолог
Арут Каладжян, общественный деятель
Грачья Арзуманян, эксперт по вопросам военной и национальной безопасности, доктор политических наук
Грегори Айриан, композитор
Нина Карапетянц, правозащитник
Оганес Ованнисян, автор Зеленых программ Армении
Саро Сароян, политолог
Сурен Канаян, врач