Քաղաքական կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններ

533

Հոկտեմբերի 18, 2019թ., Երեւան

Ի հավելումն ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից կազմակերպած մի շարք խորհրդակցություններին մասնակցության եւ դրանց ընթացքում “Ազատ քաղաքացի” ՔՆԱԿ ՀԿ-ի առաջարկությունների ներկայացման, ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեց ՀՀ ԱԺ-ում կազմակերպած լսումներին, որոնց ընթացքում հանդես եկավ ելույթով:

Իր ելույթում նա հիմնավորեց Հայաստանում քաղաքական կուսակցությունների պետական ֆինանսավորման շեշտակի ավելացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ դրանց գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման կարեւորությունը: Նա նաեւ անդրադարձավ քաղաքական/կուսակցական համակարգում կանանց դերի ավելացման անհրաժեշտությանը: