24 նոյեմբերի 2021թ.
Շվեդական Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (UI) Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնը (SCEEUS) առցանց վեբինար-քննարկում է անցկացրել Հարավային Կովկասի վերաբերյալ՝ «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունները Հարավային Կովկասում»: Քննարկմանը մասնակցեց «Ազատ քաղաքացի» CISC ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, ով հարցեր ուղղեց բանախոսին և քննարկողին։
Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը 2020 թվականի աշնանը փոխեց աշխարհաքաղաքական համաստեղությունը Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում ձգձգվող հակամարտություններին ներհատուկ անկայունության օրինակ է։ Պատերազմում Ադրբեջանի հաղթանակը և վիճելի տարածքների նվաճումը հանգեցրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության նոր փուլի։
Արդյո՞Ք հաշտության պայմանագիրը հեռու է։ Ի՞նչ է ենթադրում տարածաշրջանային կայունության և համագործակցության հասնելը: Ո՞րն է արտաքին դերակատարների դերը, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան կամ ԵՄ-ը:
Բանախոս:
Գերմանական արտաքին հարաբերությունների խորհրդի «Միջազգային կարգ և ժողովրդավարություն» ծրագրի ղեկավար Շտեֆան Մայսթեր։ Մեյսթերը Արևելյան Եվրոպայում Մարդու իրավունքների և անվտանգության SCEEUS զեկույցներից թիվ 8 զեկույցի հեղինակն է. «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունները Հարավային Կովկասում»:
Քննարկող.
Սվանտե Է. Քորնել Անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտի տնօրեն:
Վեբինարը վարեց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների Ստոկհոլմի կենտրոնի (SCEEUS) փոխտնօրեն Մարտին Կրագը: