Հոկտեմբերի 21, 2021թ.
“Ազատ քաղաքացի” ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Հրազդան քաղաքում գտնվող Կոտայքի մարզային գրադարանի տնօրինության հրավերով հյուրընկալվեց գրադարանում եւ հանդիպեց հրազդանցի ընթերցասերներին։
Հանդիպման ընթացքում Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց Ժակ Ֆրեսկոյի գաղափարները, գլոբալիզմը և Հայաստանի տեղը գլոբալ աշխարհում։
ՀԳ. Կոտայքի մարզային գրադարանի հարուստ ֆոնդերը շարունակվում են թարմացվել ու համալրվել նոր գրքերով ՀՀ կառավարության ֆինանսավորման շնորհիվ: 2021թ.-ին այդ ֆինանսավորումը կրկնակի ավելացրել է: