Նոյեմբերի 5-7, 2021, ք. Վայք
«Սոսե» Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ի հրավերով Վայք հյուրանոցի դահլիճում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը անցկացրեց թրենինգ: Ստորեւ ներկայացնում ենք տեղեկատվություն միջոցառման մասին:
OP-ED ՁԵՒԱՉԱՓՈՎ ՀՈԴՎԱԾՆԵՐ ԳՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշխատաժողով Գեղարքունիքի մարզի երիտասարդ կանանց համար
Նոյեմբերի 5-7, 2021, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 10ա, Վայք հյուրանոցի դահլիճ
Կոնրադ Ադենաուէր հիմնադրամի կողմից որակավորված թրեներ
Հովսեփ Խուրշուդյան
Թրենինգը կառուցված է «ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ Op—Ed ԿԱՄ ՍՅՈՒՆԱԿ» Հարվարդի Ջոն Քենեդի կառավարման դպրոցի Հաղորդակցության ծրագրի հիման վրա
Նոյեմբերի 5
Թրենինգը սկսվեց մասնակիցների ներկայացմամբ եւ ծանոթացմամբ: Ապա մեկ ժամ տրամադրվեց մասնակիցների գիտելիքների բացահայտմանը, կարիքների եւ ակնկալիքների ներկայացմանը:
Թրենինգի առաջին բաժնում ներկայացվեց, թե ինչ է Op-Ed-ը. «Opposite the Editorial Page» կամ «Opinions and Editorials Page». Ովքեր են հոդվածներ գրում ԶԼՄ-ներում: Որտեղից եւ երբ է առաջացել Op-Ed-ի գաղափարը եւ պրակտիկան: Որն է Op-Ed-ի նպատակը եւ ինչով է այն տարբերվում սյունակից կամ խմբագրությանն ուղղված նամակից: Op-Ed-ի կառուցվածքը, ներքին տրամաբանությունը, հանրային ազդեցությունը:
«Op-Ed-ը արտասահմանյան առաջատար լրատվամիջոցներում, էլեկտրոնային եւ տեսա- Op-Ed. լավագույն օրինակների վերլուծություն և քննարկում» բաժնում թրենինգի մասնակիցներին բաժանվեցին New York Times, Financial Times, International Herald Tribune, Washington Post, The Times, Kyiv Post, Georgia Today, ինչպես նաեւ ռուսալեզու Ведомости, Известия, Российская Газета, Коммерсантъ, Независимая Газета թերթերի նմուշներ, որոնց օրինակով ներկայացվեց Op-Ed-ների տեղադրիրքը, կառուցվածքը, օրինակները: Ապա Էկրանի վրա ցուցադրվեցին Washington Post թերթի էլեկտրոնային տարբերակի լավագույն Op-Ed-ներից մի քանիսը: Ապա մասնակիցներին բաժանվեց դրանցից մեկի, Դանիել Սալիկի հեղինակմամբ «Այն, ինչ իմ ընտանիքը սովորեց մեկ տարի սոցիալական հեռավորություն պահելուց հետո» Op-Ed-ի (Opinion: What my family learned after a year of social distancing, By Daniel Sallick, գրված 24 մարտի, 2020 թ.) թարգմանված եւ տպագրված տարբերակը: Op-Ed-ը COVID-19-ի առաջացարծ խնդիրների եւ դրանց հաղթահարման կամքի մասին էր: Հիմնվելով նախորդ բաժնում ստացած գիտելիքների վրա մասնակիցները՝ թրեների հետ միասին վերլուծեցին այս Op-Ed-ը, դրա կառուցվածքը, ներքին տրամաբանությունը, հանրային ազդեցությունը: Քննարկվեիին նաեւ տեսանյութի ձեւաչափով Op-Ed-ի ստեղծման տարբերակը, որը գնալով ավելի մեծ տարածում է գտնում, ինչպես նաեւ ուդիո/Podcast ձեւաչափը՝ ռադիո-լրատվամիջոցների համար:
Թրեները կիսվեց արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցներում Op-Ed տպագրելու սեփական փորձով:
Հաջորդ բաժնում ներկայացվեցին հայաստանյան լրատվամիջոցներում Op-Ed գրելու եւ ներկայացնելու տարբերակները:
Առաջին օրվա վերջին բաժնում դասընթացավարը ներկայացրեց Op-Ed-ների ձեւաչափի կիրառման ժամանակակից ռիսկերը. շահերի բախում եւ ինչպես է դա հնարավոր հաղթահարել: Արշավ հանուն Op-Ed-երի թափանցիկության եւ շահերի բախման բացառման:
Թրենինգի բոլոր փուլերում մասնակիցները հնարավորություն ունեցան տալ հարցեր եւ ստանալ դրանց պատասխանները:
Նոյեմբերի 6
Նախորդ օրվա սերտածի կրկնություն եւ ամրապնդում:
Գործնական պարապմունք. Op-Ed գրելու անհատական առաջադրանք՝ ազատ թեմայով: 11 մասնակից ներկայացրեցին իրենց աշխատանքները:
Յուրաքանչյուր ներկայացումից հետո կատարվեց Op-Ed-ի վերլուծություն. թերությունների գնահատում թրեների կողմից:
Ստորեւ ներկայացնում ենք Op-Ed գրած այն մասնակիցների աշխատանքների հակիրճ նկարագրությունը, ովքեր տրամադրել են իրենց Op-Ed-ների էլեկտրոնային տարբերակները: «Հետք» թերթի լրագրողի հետ հավելյալ աշխատանք կատարելուց հետո դրանց մի մասը կհրապարակվի այդ լրատվամիջոցում:
Գործնական պարապմունքի արդյունքներ. մասնակիցների Op-Ed-ներ. առաջին փորձ
Անի Իսրայելյանը իր օպեդում քննարկել է կրթության մատչելիության եւ արդյունավետության բարձրացման խնդիրներին, լուծումը տեսնելով ուսուցման նոր մեթոդների ներմուծման մեջ:
Մալենա Քոչարյանի հեղինակած օպեդը պատմում է մի աղջնակի մասին, ով ուզում է դերասանուհու մասնագիտությունն ընտրել, սակայն կաշկանդված է հասարակական կարծիքով: Հեղինակը հիշեցնում է, որ ամեն մարդ իր, այլ ոչ թե դիմացինի կյանքն է ապրում եւ հորդորում է հարգել սեփական անձն ու ընտրությունը:
Մասնագիտության ընտրության ընթացքում հասարակական ոչ միշտ ճիշտ ընկալումների եւ արձագանքների մասին է գրել նաեւ Էլեն Բադոյան, ով որոշել է մասնագիտանալ արվեստի ոլորտում եւ տարածել մշակույթը Գեղարքունիքի գյուղական համայնքներում, ուր դրա պակասը եւ կարիքը մեծ է:
Մոնիկա Ենգոյանը երկու օպեդներ է գրել, որոնցից մեկում անդրադարձել է բնապահպանական խնդիրներին, կապելով մարդու ներքին ոգեղեն մաքրությունը միջավայրը մաքուր պահելու անհրաժեշտության հետ, մյուսում՝ Հայաստանում մշակույթի զարգացման հարցին, փորձելով ներդաշնակեցնել Հայաստանի մշակույթի մեջ առաջադեմն ու պահպանողականը:
Սյուզաննա Սիմոնյանը անդրադարձել է ընկերության խնդրին, դրա ներուժին եւ կարեւորությանը մարդու համար: Նաեւ ընկերությանը հաճախ խոչընդոտող եւ այն փորձող կարծրատիպներով լի հասարակական կարծիքին եւ բամբասանքներին:
Մերի Խաչատրյանն անդրադարձել է սեռով պայմանավորված աբորտներին, որը լրջագույն խնդիր է Հայաստանում եւ, հատկապես, Գեղարքունիքի մարզում: Մերին խնդրի լուծումը տեսնում է հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման եւ նրա կարեւորության ընկալման սերմանման մեջ: