Հայ Ֆիտնես էջը “Ազատ քաղաքացի” ՔՆԱԿ նախագիծն է և նվիրված է ֆիտնեսի զարգացմանը Հայաստանում, տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում: Հիմնադրվելով 2015թ.-ին, էջը ունի արդեն շուրջ 20.000 հետեւորդ ամբողջ աշխարհում, որոնց թիվը արագորեն աճում է:
Նախագծի շրջանակներում էջում հրապարակվում են օգտակար տեղեկություններ եւ նյութեր՝ նվիրված ֆիթնես մարզաձեւին, մոտիվացնող տեսահոլովակներ եւ լուսանկարներ, այդ թվում՝ մարզված մարմիններ ունեցող երիտասարդ տղաների եւ աղջիկների նկարները եւ տեսահոլովակները, որոնք իրենք են ուղարկում էջին:
Նախագծի շրջանակներում նաեւ նկարահանվել է իր տեսակի մեջ առաջին հայալեզու տեսահոլովակը՝ նվիրված ճնշամկանի (պրես) զարգացմանն անհրաժեշտ վարժություններին: Տեսահոլովակը YouTube-ում արդեն հավաքել է շուրջ 300.000 դիտում: