Հայաստանի Կոտայքի մարզի երիտասարդ ակտիվիստների կարողությունների զարգացում

1835

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնն ու «Բազմազգ Վրաստան” հանրային շարժումը՝ համագործակցաբար «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական եւ ՍԱԼՏՈ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ լեհական կազմակերպությունների հետ, մեկնարկում է «Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը՝ ուղված երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացմանը սոցիալական քարոզարշավներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության կողմից:

 

                            

2017թ. հունիսի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ-ը հանրային շարժումը ծրագրի շրջանակներում կազմակերպել էր աշխատաժողով տեղացի երիտասարդների համար: Սա երկրորդն էր այն 12 աշխատաժողովներից, որոնք պլանավորված է կազմակերպել Հայաստանում՝ “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովը նվիրված է մասնակիցների շրջանում Եվրոպայի Միության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ 4 ֆորմատի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ սոցիալական քարոզարշավների (ներադյալ սոցիալական ցանցերը), հրապարակային ելույթի, բանավիճելու արվեստի եւ հարակից ոլորտների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրմանը:

Աշխատաժողովին մասնակցեցին 15 երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ ամբողջ Կոտայքի մարզից:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Երիտասարդության եւ մանուկների համար նախատեսված կենտրոնների բացակայություն, մշակութային տների եւ գրադարանների բացակայություն կամ անմխիթար վիճակ.
  • Գործազրկությունը հատկապես երիտասարդության շրջանում.
  • Կոռռուպցիան՝ մանկապարտեզից ու դպրոցից մինչեւ աշխատավայր եւ ՏԻՄ.
  • Բնապահպանական խնդիրներ.
  • Քաղբանտարկյալների և քաղ. Ակտիվիստների հանդեպ վերաբերմունքը հասարակությունում.
  • Գենդերային անհավասարություն և հետամնաց կարծրատիպեր մեր տարածաշրջանում.
  • Անիրազեկվածության խնդիրը սեփական իրավունքներից եւ սոցիալական ակտիվիզմի հնարավորություններից, այդ թվում կամավորականությունից.
  • Համայնքների կառավարման հարցերում երիտասարդների մասնակցության ցածր աստիճանը: