Կախեթիի երիտասարդ ակտիվիստները

1953

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնն ու «Բազմազգ Վրաստան” հանրային շարժումը՝ համագործակցաբար «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական եւ ՍԱԼՏՈ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ լեհական կազմակերպությունների հետ, շարունակում է իրականացնել «Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը՝ ուղված երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացմանը սոցիալական քարոզարշավներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության կողմից:

                            

 

2017թ. օգոստոսի 18-ին Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Թելավի քաղաքում «Բազմազգ Վրաստան» հանրային շարժումը ծրագրի շրջանակներում կազմակերպել էր աշխատաժողով տեղացի երիտասարդների համար: Սա երրորդն էր այն 5 աշխատաժողովներից, որոնք պլանավորված է կազմակերպել Վրաստանում՝ “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովը նվիրված է մասնակիցների շրջանում Եվրոպայի Միության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ 4 ֆորմատի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ սոցիալական քարոզարշավների (ներադյալ սոցիալական ցանցերը), հրապարակային ելույթի, բանավիճելու արվեստի եւ հարակից ոլորտների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրմանը:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար, ինչպիսիք են՝ գենդերային խնդիրները, գործազրկությունը, երիտասարդության անտարբերությունը հասարակական գործընթացների հանդեպ:

Աշխատաժողովին մասնակցեցին 23 երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ ամբողջ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանից:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Երիտասարդական գործազրկության բարձր մակարդակը.
  • Ժամանցի սահմանափակ հնարավորությունները երիտասարդության համար.
  • Հաշմանդամների համար ենթակառույցների բացակայությունը.
  • Տեղի բնակչության խոցելիությունը կեղծ լուրերի հանդեպ, ներառյալ եվրոպական ինտեգրմանը եւ ռուսական քարոզչությանը վերաբերող:
  • Կրթական եւ հարակից խնդիրներ, ներառյալ դպրոցական ենթակառույցների թերզարգացածությունը.
  • Թերզարգացած ենթակառույցներ, ներառյալ ճանապարհների վիճակը տարածաշրջանային կենտրոնի եւ գյուղերի միջեւ, վատ տրանսպորտային կապ.