«Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման». վեբինար Գեղարքունիքի երիտասարդության համար

2970

 

Մայիսի 23-24, 2020 թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

2020 թ. մայիսի 23-24-ին կազմակերպվեց առցանց աշխատաժողով՝ վեբինար: Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից վերջինն էր, որը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի երիտասարդության համար: Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 26 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքնային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

– Համայնքների խոշորացման խնդիր.

– Երիտասարդության ցածր իրազեկվածությունը եւ ներգրավվածությունը համայնքների կյանքին ու տեղական ինքնակառավարմանը.

– Համայնքներում ենթակառուցվածքների զաչգացման ցածր մակարդակը:

Վեբինարի վերջում տեղի ունեցավ երիտասարդների առցանց հանդիպումը Փարաքարի երիտասարդ փոխհամայնքապետ Գոռ Սարիբեկյանի հետ, ով ներկայացրեց ՏԻՄ-ում ներգրավվելու իր մոտիվացիան, նախընտրական արշավը, ինչպես նաեւ համայնքի ներկայիս զարգացման ծրագրերը: Նա նաեւ պատասխանեց վեբինարի մասնակիցների հարցերին:

Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: