Մայիսի 9-10, 2020թ.
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:
2020թ մայիսի 9-10 կազմակերպվեց առցանց աշխատաժողով՝ վեբինար: Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 15-րդն էր, որը տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի երիտասարդության համար: Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 38 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:
Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքնային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.
— Գործազրկություն.
— Էկոլոգիա.
— Մարզում մշակութային կյանքի, երիտասարդական ժամանցի թերզարգացածություն.
— Երիտասարդությունների կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտություն՝ ՏԻՄ ոլորտում ներգրավվելու ուղղությամբ.
— Տրանսպորտի խնդիր:
Վեբինարի վերջում մասնակիցներին առցանց հանդիպեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց Ջերմուկ համայնքի խնդիրները, ՏԻՄ գործունեությունը՝ դրքանց լուծման ուղղությամբ, ինչպեսեւ պատասխանեց երիտասարդների հարցերին:
Ջերմուկի քաղաքապետի հետ հանդիպման տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:
Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:
ՏԻՄ ներկայացուցչի հետ հան
—————————————————————————————————
Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: