Հայաստանի Գեղարքունիքի մարզի երիտասարդ ակտիվիստների կարողությունների զարգացման երկրորդ փուլ

1232

 

                              

11 մարտի 2018թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնն ու «Բազմազգ Վրաստան” հանրային շարժումը՝ համագործակցաբար «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական եւ ՍԱԼՏՈ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ լեհական կազմակերպությունների հետ, շարունակում է «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի իրագործումը՝ ուղված երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացմանը սոցիալական քարոզարշավներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության կողմից:

2018թ. մարտի 11-ին Գեղարքունիքի մարզի ճամբարակ քաղաքում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ-ը անցկացրեց աշխատաժողով մարզի երիտասարդների համար:  Աշխատաժողովը նվիրված էր սոցիալական քարոզարշավների (ներադյալ սոցիալական ցանցերը), հրապարակային ելույթի, բանավիճելու արվեստի եւ հարակից ոլորտներում կարողությունների եւ հմտությունների զարգացմանը եւ մասնակիցների շրջանում Եվրոպայի Միության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ 4 ֆորմատի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Աշխատաժողովին մասնակցեցին 13 երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ ամբողջ Գեղարքունիքի մարզից:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Արտագաղթ.
  • Գործազրկություն.
  • ՏԻՄ-երում երիտասարդության ցածր ներգրավվածության մակարդակը: