Վ4-ը հանուն ՏԻՄ ոլորտում Շիրակի մարզի երիտասարդության ներգրավման
Հոկտեմբերի 26, 2019թ.
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:
Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 4-րդն էր, որը տեղի ունեցավ Շիրակի մարզի երիտասարդության համար 2019թ հոկտեմբերի 26-ին, Գյումրու “Ասպարեզ” լրագրողների ակումբի նիստերի դահլիճում:
Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 19 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:
Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքնային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.
- Ճանապարհներ
- Տրանսպորտ
- Փողոցային լուսավորություն
- Թափառող շներ
- Երիտասարդության համար մշակութային եւ ժամանվի վայրերի բացակայություն
Միջոցառման ընթացքում երիտասարդներին հանդիպեց Գյումրու ավագանու անդամ, Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, ով պատասխանեց նրանց հարցերին եւ կիսվեց ՏԻՄ-ում աշխատանքի սեփական փորձով:
Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:
—————————————————————————————————
Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: