Աշխատաժողով Արտաշատում

1207

 

Վ4-ը հանուն ՏԻՄ ոլորտում Արարատի մարզի Արտաշատի եւ Մասիսի  ենթաշրջանների երիտասարդության ներգրավման

Նոյեմբերի 17, 2019թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 6-րդն էր, որը տեղի ունեցավ Արարատի մարզի Արարատի եւ Մասիսի ենթաշրջանների երիտասարդության համար 2019թ նոյեմբերի 17-ին, Արտաշատի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում, որը անհատույց տրամադրվել էր Արտաշատի քաղաքապետի կողմից:

Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 23 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքնային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Ճանապարհներ
  • Տրանսպորտ
  • Փողոցային լուսավորություն
  • Թափառող շներ
  • Երիտասարդության համար մշակութային եւ ժամանվի վայրերի բացակայություն

Միջոցառման ընթացքում երիտասարդներին հանդիպեցին Արտաշատի ՏԻՄ ներկայացուցիչներ՝ համայնքի ղեկավարի տեղակալ, Ալիկ Իսրաելյանը եւ աշխատակազմի քարտուղար Վարդան Հակոբյանը, ովքեր պատասխանեցին նրանց հարցերին եւ կիսվեցին սեփական փորձով:

Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: