Ձեռներեցության ոլորտում երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված թրենինգ Երեւանում

70

28 հունվարի 2023

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն Հայաստանի մարզերում երիտասարդների ձեռներեցության զարգացման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի մարզերի երիտասարդության կարողությունները նոր բիզնես հիմնելու եւ այն արդյունավետորեն զարգացնելու գործում, ինչպես նաեւ բարձրացնել նրանց իրազեկվածությունը եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

Ծրագիրը հավակնում է նպաստել մարզերում կենսապայմանների բարելավմանը՝ երիտասարդների համար ավելի շատ հնարավորություններ ստեղծելու միջոցով, զարգացնելով նրանց հիմնական բիզնես հմտությունները, այդ թվում՝ հաշվապահության, հարկերի և բիզնեսի կանոնակարգերի, շրջակա միջավայրի թափոնների վերամշակման եւ դրանց կառավարման ոլորտներում, ինչպեսեւ բարձրացնելով նրանց իրազեկությունը բիզնեսի զարգացման եվրոպական ծրագրերի մասին և խրախուսելով նրանց հիմնել սեփական նորաստեղծ ձեռնարկություններ:

Սա Ծրագրով նախատեսված 18 աշխատաժողովներից տասներեքերրդն էր, որը տեղի ունեցավ Երեւանի երիտասարդության համար 2023թ հունվարի 28-ին: Ծրագրի մասնակցեցին 16-30 տարեկան 18 երիտասարդ, ովքեր հետաքրքրված էին սեփական բիզնեսի հիմնադրմամբ կամ արդեն զբաղվում են ձեռնարկատիրությամբ:

Թրենինգի ժամանակ մասնակիցները ներկայացրեցին իրենց բիզնես-գաղափարները: Դրանցից լավագույնները ծրագրի ավարտին կարժանանան հատուկ մրցանակների:

Միջոցառման օրակարգը կարող եք տեսնել այստեղ:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են․ Ռազմավարական վերլուծություն կազմակերպությունը (Սլովակիա), Կանաչ փիղ հիմնադրամը (Լեհաստան), ՍտարտԱփՍտարտ կազմակերպությունը (Չեխիա)։

Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի Վիշեգրադյան դրամաշնորհների միջոցով: Հիմնադրամի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է: