Կլոր սեղան-քննարկում սոցիալ-տնտեսական իրավունքների սահմանադրական կարգավորումների վերաբերյալ

128
Մարտի 3, 2023, Երեւան

 

Տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ սոցիալ-տնտեսական իրավունքների սահմանադրական կարգավորումների վերաբերյալ, որը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հետ համատեղ։

 

Քննարկմանը մասնակցում էին ինչպես օրենսդիր մարմնի, այնպես էլ կառավարության, Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ոլորտում մասնագիտացած իրավագետներ։ Միջոցառումը մոդերացնում էր ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը:

 

Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը, իրավաբան-փորձագետ Նվարդ Փիլիպոսյանը և այլոք։ Ելույթներին հաջորդեց հարցուպատասխանը և քննարկումը ՍԴ դիմելու լիազորության, մարդու որոշակի իրավունքների անմիջական գործողության, այդ իրավունքների հետ կապված՝ պետության պոզիտիվ պարտականությունների և այլ մասնագիտական հարցերի վերաբերյալ։