Քննադատական մտածողությանը նվիրված պիլոտային դասընթաց Հարթագյուղում

2947

ՀՀ մարզերում կազմակերպվել է քննադատական մտածողության 4 պիլոտային դասընթաց՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:

Հունիսի 15, 2019թ., Հարթագյուղի ավագ դպրոց

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Հանուն Հայաստանի երիտասարդության շրջանում արմատականացման, այլատյացության եւ ատելության խոսքի հաղթահարման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունիսի 15-ին սեմինար պարապմունք անցկացրեց Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի դպրոցականների հետ «Քննադատական մտածողություն» թեմայով։ Քննարկումը տեղի ունեցավ Հարթագյուղի ավագ դպրոցում։ Դասընթացը վարում էր «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ-ի փորձագետ Լեւոն Հարությունյանը: Միջոցառմանը մասնակցեցին 16 աշակերտներ։ Դասընթացի ընթացքում աշակերտները ինտերակտիվ մեթոդներով տեղեկություն ստացան, քննադատական մտածողության մասին։

Ինտերակտիվ մեթոդներից զատ, անցկացվեց նաև համայնքի հիմնախնդիրների վերհանում և աշակերտները՝ բաժանվելով խմբերի, առաջադրանք ստացան օգտագործելով քննադատական մտածողության ստացած տեսական գիտելիքները փաստարկված կերպով կառուցել իրենց խոսքը և 5 րոպեում ներկայացնել համայնքի առջև ծառացած հիմնախնդիրը և լուծումներ առաջարկել։ Այնուհետև տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ժամանակ պարզաբանվեց թերի հասկացված մասերը և տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ կապված քննադատական մտածողության հետ։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի լրատվական ծառայություն