Մայիսի 21, 2016թ.
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնը՝ Կոնրադ-Ադենաուեր-Ստիֆթունգի ֆինանսական աջակցությամբ կազմակերպել է հրապարակային ելույթի հմտություններին նվիրված դասընթացներ Հայաստանի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների համար:
Դասընթացի նպատակն է բարելավել հայ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների հրապարակային ելույթի հմտությունները: Դասընթացավար Հովսեփ Խուրշուդյանը անցկացրեց դասընթացը 24 մասնակիցների համար, որոնք ընտրվել էին հայտադիմում ներկայացրած ավելի քան 200 երիտասարդների թվից: Ընտրված մասնակիցները տաղանդաշատ, խոստումնալից, համարձակ եւ անվախ քաղաքացիական ակտիվիստներ էին:
Դասընթացի առաջին փուլը նվիրված էր ելույթի բովանդակությանը՝ դրա կառուցվածքին, համառոտ բացմանը, խոսքի մարմնին, հակիրճ փակմանը, հիմնական ուղերձների ձևավորմանը, դրա «բանալի» կետերին. «նպատակներ առաջադրելուն», «լսարանի կարիքների գնահատմանը», «նպատակը լսարանին համապատասխանելը»: Վերապատրաստվածները սովորել են թե ինչպես գտնել /ստեղծել նյութեր/տվյալներ, որոնք օգնում են ամբողջացնել ելույթը:
Երկրորդ փուլը նվիրված էր մատուցմանը. ինչպե՞ս կատարելագործել խոսքի տեխնիկան, ինչպե՞ս կառուցել զեկույցը հանդիսատեսի հետ վիզուալ շփման և ձայնային առաքման միջոցով՝ շեշտը դնելով մարմնի լեզվի, ժեստերի և տարածքի օգտագործման վրա, բարելավելով մոդուլավորումը եւ կիրառելով խրախուսումը, ինչպե՞ս ուժեղացնել հրապարակային խոսքի հմտությունները`ինտեգրելով հետադարձ կապը, ապահովել հանդիսատեսի ներգրավվածությունը` օգտագործելով ինտերակտիվ տեխնիկա:
Երրորդ փուլի ընթացքում ներկայացվել են հրապարակային խոսքին նվիրված 40 լավագույն խորհուրդները, թե ինչպես են դրանք օգտագործվել որոշ հայտնի ելույթներում: Լավագույն օրինակներից մի քանիսը ցուցադրվել են տեսանյութերով, ներառյալ Մարտին Լյութեր Քինգի հայտնի «Ես երազանք ունեմ»-ը: Վերլուծվել են այս բոլոր օրինակները, ինչպես նաև վատագույն ելույթներից մեկի տեսանյութը, ցույց տալու համար, թե ինչպես չպե՛տք է հրապարակայնորեն ելույթ ունենալ:
Ուսուցման գործընթացում ավելի շատ ներգրավվելու համար, բոլոր փուլերի ընթացքում մասնակիցներին ոչ միայն հնարավորություն է տրվել արտահայտել իրենց կարծիքը և քննարկել թեման՝ հիմնվելով սեփական փորձի վրա, այլև կիսել իրենց սեփական փորձը՝ ելույթի պատրաստման և արտասանության գործում նրանց հաջողությունների և ձախողումների վերաբերյալ: Օրվա վերջում հատուկ ժամանակ տրամադրվեց մեթոդները սովորելու ու գիտելիքները կրկնելու համար:
Այս բոլոր մեթոդների շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան բարելավել իրենց հմտությունները և սովորել արտահայտվելու տեխնիկան:
Մարտին Լյութեր Քինգի լավագույն՝ «Ես երազանք ունեմ» ելույթի տեսանյութը և դրա տեքստը վերլուծելուց հետո դասընթացավարը խնդրեց բոլոր մասնակիցներին կրկնել/արտասանել այդ նույն տեքստը՝ հաջորդ օրը կանգնելով տրիբունայի առջև: Յուրաքանչյուր ելույթից հետո դասընթացավարը դիմում էր մյուս մասնակիցներին գնահատելու ելույթի ազդեցիկության աստիճանը, վերլուծելու ուժեղ կողմերն ու թերությունները, որից հետո դասընթացավարը ամփոփում էր լսարանի կարծիքը:
Ցուցադրվեցին նաև ժամանակակից Հայաստանում անցկացված որոշ ազդեցիկ քաղաքական ելույթներից 3 տեսանյութեր, որոնք վերլուծվեցին դասընթացավարի, ապա՝ մասնակիցների կողմից:
Դասընթացավարը առաջադրանք տվեց բոլոր մասնակիցներին առաջին օրվա վերջում որպես տնային աշխատանք ելույթ պատրաստել (օգտագործելով դասընթացից հետո իրենց ազատ ժամանակը)՝ այն արտասանելու հաջորդ օրվա ուսումնական պարապմունքներից մեկում՝ կանգնելով տրիբունայի առջեւ: Այդ նպատակով նրանց ցուցադրվեց մի տեսահոլովակ, որում որում հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը քննադատում էր ընդդիմության առաջնորդներից մեկին: Այնուհետև նրանց առաջարկվեց պատկերացնել, որ այդ քննադատությունն ուղղված է անձամբ իրենց, և նրանք պետք է քարոզարշավի ժամանակ արձագանքեն այդ քննադատությանը: 24 սովորողներից 15-ը պատասխան ելույթ պատրաստեցին և արտասանեցին:
Այս միջոցներով դասընթացավարը կարողացավ ստուգել, թե դասընթացի մասնակիցների ո՞ր մասը այսուհետ կկարողանա պատրաստել լավ կառուցված, ողջամիտ և ուժեղ փաստարկներով հագեցած խոսք, արդյո՞ք դրա համար անհրաժեշտ հմտությունները բարելավվել են, և արդյո՞ք ծրագիրը հասել է իր ուսումնական նպատակներին:
Ոչ պակաս կարևոր է, որ ստեղծվեց հանդիպումների և հաղորդակցության հարթակ, ինչպես նաև ստեղծվեց տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և կազմակերպությունների երիտասարդ ակտիվիստների հետագա համագործակցության հիմք: Դասընթացների ավարտից հետո սովորողները հնարավորություն և ժամանակ ունեցան ավելի սերտ ծանոթանալու իրար և հաղորդակցվելու, ինտելեկտուալ խաղեր խաղալու, պարելու և լողալու համար: Ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ ընտրել որոշ քաղաքացիական ակտիվիստների, ովքեր առաջադրվեցին ԱլԳ առաջիկա երիտասարդական համաժողովին մասնակցելու համար, որը տեղի էր ունենալու 2016թ.-ի հոկտեմբերի 27-28-ը Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում:
«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ լրատվական ծառայություն