Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագիրը էապես կբարձրացնի ՀՀ ինքնիշխանության մակարդակը

435

2020թ. փետրվարի 26, Երեւան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ելույթ ունեցավ ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած լսումներին «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» թեմայով։

Հովսեփ Խուրշուդյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ վստահաբար Եվրոպական Միության հետ այս համաձայնագիրը մեծ հնարավորություն է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների սերտացման, ՀՀ պետական մարմինների գործունեության արդյունավետությունը, մեծ հաշվով՝ Հայաստանի ինքնիշխանության ավելացման համար: