Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական ֆորում «Երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին».

678

23-24 նոյեմբերի 2021թ.

Եվրամիության խորհրդի Սլովենիայի նախագահությունը Եվրոպական հանձնաժողովի, արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և SALTO EECA ռեսուրս կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է Արևելյան գործընկերության հինգերորդ երիտասարդական ֆորումը «Երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին» խորագրով: Ֆորումը տեղի ունեցավ առցանց նոյեմբերի 23-24-ը՝ որպես 2021թ. դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հարակից միջոցառում: Այն համախմբել է երիտասարդներին, երիտասարդական աշխատողներին և քաղաքականություն մշակողներին՝ քննարկելու երիտասարդության հիմնական ձեռքբերումները, մարտահրավերները և հնարավորությունները հանուն երիտասարդության մասնակցայնության՝ Արևելյան գործընկերության նախաձեռնության համար կազմված հետ-2020 առաջնահերթությունների համատեքստում:

Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեց միջոցառմանը և բարձրաձայնց երիտասարդության կարողությունները զարգացնելու անհրաժեշտության խնդիրը՝ ԱլԳ տարածաշրջանի կառավարությունների հետ շահերի պաշտպանության և կառուցվածքային երկխոսության գործում, ինչպես նաև ԱլԳ տարածաշրջանի որոշ բռնապետություններում հասարակությունների, այդ թվում նաև երիտասարդության շրջանում ազգայնականության և այլատյացության պետական քարոզչության վտանգների մասին:

Ֆորումի օրակարգը կարող եք տեսնել այստեղ, իսկ իրադարձության տեսաձայնագրությունը՝ այստեղ: