Ծրագրի նպատակն է զարգացնել ՔՀԿ-ների կարողությունները Հայաստանի և Վրաստանի գյուղական վայրերում: Ծրագրի շրջանակներում երիտասարդ քաղաքացիական ակտիվիստները, այդ թվում՝ փոքրամասնություններից, բացահայտվել են տարբեր ուղիներով՝ Facebook-ով, սոցիալական այլ ցանցերով, եւ մեր տեղացի գործընկերների ցանցով, ովքեր աշխատում են մարզերի երիտասարդության հետ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքներում։ Թիրախային խմբերը հայտնաբերելուց հետո նրանք հրավիրվեցին մասնակցելու սեմինարներին և կարողությունների զարգացման այլ միջոցառումներին: Ծրագրի թիրախային խումբը երիտասարդ քաղաքացիական այն ակտիվիստներն էին մարզերից, ովքեր ավելի ակտիվ են ոչ թե այսպես կոչված «անուղղակի գործունեության» մեջ (սեմինարների իրականացում, դասընթացներ, թրենինգներ և մոնիտորինգ), այլ ուղղակի գործողությունների՝ պայքարելով սեփական իրավունքների համար՝ հաճախ գտնվելով ճնշումների տակ, տեղական և ազգային մակարդակների քաղաքականության օրակարգում մտցնում են հրատապ հարցեր և փորձում են նպաստել, որքան կարող են:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է €87,680.00, որից Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսավորումը՝ €74,420.00, իսկ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ-ի ու «Բազմազգ Վրաստան» հանրային շարժման (PMMG) սեփական ֆինանսական եւ բնաիրային ներդրումը՝ €13,245,00: