Ծրագրի հիմնական նպատակն է համալիր գործողությունների միջոցով նվազեցնել Հայաստանի երիտասարդության շրջանում ատելության քարոզի, արմատականացման և այլատյացության մակարդակը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5.490.000 դրամ, որից Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից ֆինանսավորման չափը 4.940.000 դրամ, իսկ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ-ի սեփական ֆինանսական ներդրումը՝ 550.000 դրամ: