Ծրագրի նպատակներն են.
1. Մոտիվացնել գյուղաբնակ երիտասարդներին ներգրավվել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ.
2. Ամրապնդել գյուղական քաղաքացիական հասարակության և հատկապես երիտասարդության, կանանց և փոքրամասնությունների կարողությունները՝ վերահսկելու տեղական ինքնակառավարման ինստիտուտներն ու պաշտոնյաներին, պաշտպանելու ապակենտրոնացման բարեփոխումները և տեղական համայնքների անդամների շահերը.
3. Մեծացնել գյուղական երիտասարդության հասանելիությունը ապակենտրոնացման բարեփոխումների վերաբերյալ անկախ և վստահելի տեղեկատվությանը՝ օգտագործելով V4 երկրների փորձը.
4. Զարգացնել նրանց տեղեկացվածությունը V4-ի, եվրոպական կառույցների և Հայաստանում դրանց ծրագրերի մասին:
Ծրագիրը համաֆինասավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից Վիշեգրադի միջազգային հիմնադրամի միջոցով: Հիմնադրամի առաքելությունն է Կենտրոնական Եվրոպայում տարածաշրջանային կայուն համագործակցությանը վերաբերող գաղափարների առաջմղումը:[:]
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է €53,970.00, որից Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսավորումը՝ €44,025.00, իսկ սեփական ֆինանսական եւ բնաիրային ներդրումը՝ €9,945,00