Free Citizen NGO website[:am]Free Citizen

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

 Սույն գաղտնիության քաղաքականությունը ներկայանցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության (այսուհետ՝ «Ազատ քաղաքացի» ՀԿ) պաշտոնական կայքի՝ www.freecitizen.am (այսուհետ՝ Կայք) այցելուների և «Ազատ քաղաքացի» ՀԿ նվիրատուների (այսուհետ՝ Օգտագործողներ) անձնական տվյալների մշակման, կիրառության և պաշտպանության ապահովման ընդհանուր դրույթները։

«Ազատ քաղաքացի» ՀԿ-ն կարևորում է իր Կայքի Օգտագործողի անձնական տվյլաների գաղտնիության պահպանումը։ Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ։ Կայքում օգտագործվող բոլոր հասկացությունները ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը: Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:

  1. Անձնական տվյալների հավաքագրում

«Ազատ քաղաքացի» ՀԿ-ն կարող է հավաքագրել Օգտագործողի հետևյալ անձնական տվյալները.

  1. Տվյալների օգտագործման եղանակներ

“Ազատ քաղաքացի» ՀԿ-ն օգտագործում է գրանցման, հայտերի լրացման, բաժանորդագրման, «Հետադարձ կապի» որևէ ձևի կամ Կայքին կից 3-րդ կողմի գործիքների միջոցով հավաքագրված Օգտագործողի անձնական տվյլաները  միայն հետևյալ նպատակներով՝

Օգտագործողի կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում/բազայում, որն ավտոմատ կերպով թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս:

“Ազատ քաղաքացի» ՀԿ-ն նաև օգտագործում է հավաքագրված տեղեկատվությունը իր օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև հնարավոր հանցագործությունների (ներառյալ ահաբեկչության, փողերի լվացում և այլ ֆինանսական հանցագործություններ) հայտնաբերման նպատակով։

  1. Օգտագործողի տվյալների պաշտպանության եղանակներ

Օգտագործողի անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

  1. «Cookie»-ների օգտագործում

“Ազատ քաղաքացի» ՀԿ-ն Կայքի միջոցով ձգտում է ապահովել առավելագույնս հասանելի և Օգտագործողին համապատասխանեցված տեղեկատվություն։ Այս նպատակով “Ազատ քաղաքացի» ՀԿ-ն օգտագործում է cookie-ֆայլեր, որոնք փոքր տեքստային ֆայլեր են և որոշակի վեբ-կայքեր այցելելու ժամանակ պահպանվում են Օգտագրծողի համակարգչում կամ բջջային սարքում: “Ազատ քաղաքացի» ՀԿը օգագործում է cookie-ֆայլերը մի քանի նպատակներով․

Եթե Օգտագործողը շարունակում է կայքի կիրառությունը, ապա նա ավտոմատ կերպով համաձայնվում է վերոնշյալ նպտակաների համար Կայքի cookie-ֆայլերի միջոցով անձնական տվյլաների հավաքագրմանը։  Անհրաժեշտության դեպքում կարող եք անջատել cookie-ֆայլեր բրաուզերի կարգավորումներից, սակայն cookie-ֆայլերի անջատումը կարող է հանգեցնել տեխնիկական դժվարությունների և կայքի մասնակի կիրառության։

  1. Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց

“Ազատ քաղաքացի» ՀԿ-ն չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Օգտագործողի անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Օգտոգործողի նախնական համաձայնության: “Ազատ քաղաքացի» ՀԿ-ն կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, “Ազատ քաղաքացի» ՀԿ-ի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: “Ազատ քաղաքացի» ՀԿ-ն թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել Կայքի տիրույթում Օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:

Կայքի հոսթինգն իրականացնող անձինք և այլ անձինք, ովքեր աջակցում են Կայքի շահագործման, գործունեության իրականացման, Օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը:

«Նվիրաբերել» կաճակը օգտագործելու/սեղմելու եւ ապա բացված աղյուսակում Օգտագործողի կրեդիտ-քարդի տվյալները լրացնելու դեպքում՝ այդ տվյալները ինքնաբերաբար փոխանցվում են նաեւ Ինեկոբանկ ՓԲԸ-ին, որը սպասարկում է “Ազատ քաղաքացի» ՀԿ-ի բացած հաշվեհամարը։

“Ազատ քաղաքացի» ՀԿը կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, “Ազատ քաղաքացի» ՀԿ-ի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով:

  1. Երրորդ կողմի հղումներ

Կայքում չի ներառվում կամ առաջարկվում երրորդ անձանց ապրանքներ կամ ծառայություններ: “Ազատ քաղաքացի» ՀԿ-ն օգտվում է երրորդ կողմ հանդիսացող մի քանի ծառայություններից՝ Կայքի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով։

Google Analytics

Google Analytics-ը Google-ի կողմից առաջարկվող վեբ վերլուծությունների ծառայություն է, որը հետևում է կայքերի այցելություններին: “Ազատ քաղաքացի» ՀԿ-ն կցել է Google Analytics-ը Կայքերին Օգտագործողի այցելությունների և Կայքում գործողությունների ուսումնասիրության նպատակով։ Google-ի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել https://policies.google.com/privacy Էջ։

Facebook Pixels

Facebook Pixel-ը Facebook-ի կոնվերսիաների հետևելու և վերլուծելու գործիք է, որը կցվում է կայքին և վերահսկում է Facebook սոց հարթակից դեպի կայք այցելությունները։ “Ազատ քաղաքացի» ՀԿը կցել է Facebook Pixel-ը Կայքին Facebook գովազդների, Օգտագործողի այցելությունների և Կայքում գործողությունների ուսումնասիրության նպատակով։ Facebook-ի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել https://www.facebook.com/policy.php Էջ։

Օգտագործողները կարող են Կայք այցելել անանուն: Այս դեպքում գրանցված «Cookie»-ներից բացի այլ անձնական տեղեկատվություն չի հավաքագրվում:

  1. Սույն քաղաքականության փոփոխությունները

“Ազատ քաղաքացի» ՀԿ-ն իրավունք է վերապահում իրեն փոփոխել ցանկացած դրույթ, որը ներկայացված է սույն Գաղտնիության քաղաքականությունում՝ առանց Օգտագործողի նախնական ծանուցման։ Ցանկացած կիրառվող փոփոխություն կներկայացվի Օգտագործողի ուշադրությանը կայքում՝ համապատասխան բաժնում:

 

Թարմացված է 04 սեպտեմբերի 2024թ․

 

 

 

Exit mobile version