Free Citizen NGO website[:am]Free Citizen

«Երիտասարդությունը հանուն ազատության եւ ժողովրդավարության» քաղաքացիական ակտիվիզմին նվիրված տարածաշրջանային համաժողով Երեւանում

 

                                   

 

Հուլիսի 2, 2018թ., Երեւան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը եւ «Բազմազգ Վրաստան» հանրային շարժումը՝ համագործակցաբար Չեխիայի «Փիփլ ին Նիդ» (People in Need) եւ Լեհաստանի ՍԱԼՏՕ «Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ» կազմակերպությունների հետ, «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի շրջանակներում Երեւանի «Էրեբունի» պլազա բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում անցկացրեց «Երիտասարդությունը հանուն ազատության եւ ժողովրդավարության» քաղաքացիական ակտիվիզմին նվիրված տարածաշրջանային համաժողովը, որով ամփոփվեց Հայաստանի մարզերում եւ Վրաստանի  շրջաններում անցկացված «Երիտասարդ ակտիվիստ»* երկամյա ծրագիրը: Ծրագրի նպատակն էր զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների՝ սոցիալական քարոզարշավներում եւ ընդհանրապես՝ հասարակական գործունեության ընթացքում անհրաժեշտ կարողությունները:

Համաժողովին մասնակցեցին 50 երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից եւ 10՝ Վրաստանի հարավային հինգ շրջաններից: Բոլոր մասնակիցները ընտրվել են 2017-2018թթ. «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի շրջանակներում երկու երկրներում անցկացված թվով 17 աշխատաժողովների մասնակիցների թվից:

Համաժողովին ներկա էին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեպան Պյոտր Միկիսկան, Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի մասնակիցներին վիդեոուղերձով դիմեց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաուման (տեղակայման վայրը՝ Թբիլիսի): Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Քրիստինե Ասատրյանը, Պոդլասկայի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի վարչության նախագահ Անդջեյ Պարաֆինյուկը (Լեհաստան), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանը, խորհրդատու, ԵՄ հարեւանության ծրագրի գծով միջազգային փորձագետ, Յան Օնդրյուսը (Սլովակիա), այլ պաշտոնյաներ, փորձագետներ, քաղաքացիական ակտիվիստներ:

Համաժողովի մասնակից երիտասարդ քաղաքացիների մեծ մասը գործուն մասնակցություն են ունեցել Հայաստանում թավշյա հեղափոխությանը:

Համաժողովի ընթացքում քննարկվեց Հայաստանի եւ Վիշեգրադի քառյակի երկրների թավշյա հեղափոխություններում, ինչպեսեւ կենտրոնական եւ տեղական իշխանությունների մշտադիտարկման եւ վերահսկման գործում երիտասարդության դերը: Տեղի ունեցավ նաեւ «Ազատ քաղաքացի» նոմինացիայում 2016, 2017, 2018թթ.-ի մրցանակաբաշխություն:

Համաժողովի օրակարգը այստեղ է։

—————————————————————————————————

* «Երիտասարդ ակտիվիստ» երկամյա ծրագիրը 2017-2018թթ․ իրականացրել են «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը եւ Բազմազգ Վրաստան հանրային շարժումը՝ համագործակցաբար չեխական Մարդիկ կարիքի մեջ (People in Need) եւ լեհական ՍԱԼՏՕ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսային կենտրոն  (SALTO Youth Eastern Europe and Caucasus Resource Center) կազմակերպությունների հետ: Ծրագիրը ֆինանսավորել են Վիշեգրադի միջազգային հիմնադրամը (International Visegrad Fund) եւ Նիդերլանդների կառավարությունը:

Ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Վրաստանի ավելի քան 300 երիտասարդ ակտիվիստ է մասնակցել ծրագրի շրջանակներում այս երկու երկրների տարածաշրջաններում կազմակերպված 18 աշխատաժողովներին: Աշխատաժողովների նպատակն է եղել զարգացնել մասնակիցների կարողությունները սոցիալական քարոզարշավների, շահերի պաշտպանության արշավների, լոբբինգի կազմակերպման գործում, զարգացնել նրանց հրապարակային ելույթի հմտությունները,  բարձրացնել նրանց իրազեկվածության աստիճանը Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադյան քառյակ ձեւաչափի, Հայաստանում իրականացվող եվրոպական ծրագրերի վերաբերյալ:    

Աշխատաժողովների արդյունքների հենքով 20 երիտասարդ ակտիվիստ Հայաստանից եւ 10-ը՝ Վրաստանից մասնակցեցին 4-օրյա տարածաշրջանային ամառային դպրոցին, որը տեղի ունեցավ Ծաղկաձորում 2018թ․ հունիսի 27-ից հուլիսի 1-ը:

Ծրագիրը եզրափակեց 2018թ․ հուլիսին Վիշեգրադյան քառյակի երեք երկրներ՝ Չեխիա, Սլովակիա եւ Հունգարիա 15 հոգուց բաղկացած հայ-վրացական երիտասարդական խմբի ճանաչողական ութնօրյա այցելությամբ:

 

 

 

 

Exit mobile version