Հայաստանի Արագածոտնի մարզի երիտասարդ ակտիվիստների կարողությունների զարգացում
17 օգոստոսի 2019թ.
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ սկսեց իրականացնել «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագիրը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ:
Առաջին աշխատաժողովը տեղի ունեցավ Արագածոտնի մարզի Աշտարակի ենթաշրջանի երիտասարդության համար եւ տեղի ունեցավ 2019թ օգոստոսի 17-ին, Աշտարակում: Ծրագրի մասնակցեցին 16-30 տարեկան 12 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:
Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.
- Երիտասարդության համար նախատեսված կենտրոնների բացակայություն, մշակութային տների եւ գրադարանների բացակայություն կամ անմխիթար վիճակ.
- Աշխատատեղերի բացակայություն.
- Բուհերի եւ քոլեջների դիմորդների մասնագիտական ճիշտ կողմնորոշման անհրաժեշտություն՝ ելնելով աշխատաշուկայի պահանջներից.
Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:
—————————————————————————————————
Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: