Free Citizen NGO website[:am]Free Citizen

Հայաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի փորձագետները քննարկեցին տարածաշրջանի ապագան

Մարտի 18, Երևան

Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեց Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը՝ ուկրաինական իրադարձությունների ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի գործընթացների վրա, ռեգիոնի ներկան և ապագան, Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները, դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու հնարավորություններն ու ընդհանուր շահերի և արժեքների վրա խարսխված միասնական ապագան թեմաներով:

Քննարկմանը մասնակցում էին Երեւան ժամանած վրաց քաղաքագետ, Աշխարհաքաղաքական վերլուծության կենտրոնի (GSAC) ղեկավար Գելա Վասաձեն և Ուկրաինայի բանակի, կոնվերսիայի և ապասպառազինման ուսումնասիրության կենտրոնի Կովկասյան մասնաճյուղի տնօրեն Վլադիրմիր Կոպչակը:

 

Exit mobile version