Մարտի 5, 2023թ., Երեւան
«Ինչպես սկսել բիզնես Հայաստանում». Հովսեփ Խուրշուդյանի մոտիվացիոն դասընթացը երիտասարդների համար
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ «Վ4-ը հանուն Հայաստանի մարզերում երիտասարդական ձեռներեցության զարգացման» ծրագրի շրջանակներում 2022-2023թթ ընթացքում անցկացրեց 18 անվճար մարզային թրենինգներ երիտասարդների համար: Աշխատաժողովներին մասնակցեցին 16-30 տարեկան 425 երիտասարներ, ովքեր հետաքրքրված էին սեփական կամ համատեղ բիզնես սկսելու մեջ, կամ արդեն ունեին/ներգրավված էին բիզնես/ում:
Թրենինգների ընթացքում զարգացվեցին տեղական բիզնեսի/ստարտափների երիտասարդ ներկայացուցիչների և սկսնակների կարողությունները և հմտությունները ձեռներեցության ոլորտում:
Դասընթացների նպատակներից էր նաև Հայաստանում իրականացվող/գործող ԵՄ նախագծերի, ծրագրերի և հաստատությունների մասին մասնակիցների իրազեկության բարձրացումը, նրանց սեփական բիզնես սկսելուն, իրենց ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելուն մղելը:
Թրենինգների մասնակիցներից 40-ը ընտրվել են մասնակցելու համար 2023թ. ապրիլին տեղի ունենալիք երկու եռօրյա գարնանային դպրոցներին:
Ներկայացրած լավագույն բիզնեսի/սթարտափի գաղափարների համար 11 մասնակիցներից յուրաքանչյուրը կարժանանա 40.000 դրամ մրցանակի:
Բաժանորդագրվեք «Ազատ քաղաքացի» ՀԿ YouTube ալիքին եւ միացեք մեր Facebook- ի էջին, որպեսզի հետեւեք Էականի նոր թողարկումներին:
https://www.youtube.com/@freecitizencisc9484