2023թ. փետրվարի 4, քաղաք Արարատ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ «Վ4-ը հանուն Հայաստանի մարզերում երիտասարդական ձեռներեցության զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացնում է մարզային աշխատաժողովներ երիտասարդների համար: Դասընթացի ընթացքում զարգացվում են տեղական բիզնեսի/ստարտափների երիտասարդ ներկայացուցիչների և սկսնակների կարողությունները և նրանց հմտությունները ձեռներեցության ոլորտում:
Դասընթացների նպատակներից է նաև Հայաստանում իրականացվող/գործող ԵՄ նախագծերի, ծրագրերի և հաստատությունների մասին մասնակիցների իրազեկության բարձրացումը, նրանց սեփական բիզնես սկսելուն, իրենց ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելուն մղելը:
Հերթական դասընթացը կազմակերպվել էր Արարատի մարզի երիտասարդության համար եւ տեղի ունեցավ 2023թ. փետրվարի 4-ին, Արարատ քաղաքում:
Ծրագրի մասին
Ծրագրի մասնակիցները պետք է.
– Լինեն 16-30 տարեկան.
– Հետաքրքրված լինեն սեփական կամ համատեղ բիզնես սկսելու մեջ, կամ արդեն ունենան/ներգրավված լինեն բիզնես/ում:
Այլ.
Աշխատաժողովների լավագույն 1-2 մասնակիցներ կընտրվեն մասնակցելու համար 2023թ. ապրիլին տեղի ունենալիք 3-օրյա Գարնանային դպրոցին, եւս 3-4 հոգի կհրավիրվեն մասնակցելու 2023թ. մայիսին տեղի ունենալիք Երիտասարդական բիզնես-համաժողովին:
· Ներկայացրած լավագույն բիզնեսի/սթարտափի գաղափարի համար Հայաստանի յուրաքանչյուր մարզից մեկական մասնակից կարժանանա 50.000 դրամ մրցանակի: