Free Citizen NGO website[:am]Free Citizen

Շիրակի մարզի երիտասարդների կարողությունների զարգացում ձեռներեցության ոլորտում

Օգոստոսի 7, 2022թ., Գյումրի

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ մեկնարկում է «Վ4-ը հանուն Հայաստանի մարզերում երիտասարդների ձեռներեցության զարգացման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի մարզերի երիտասարդության կարողությունները նոր բիզնես հիմնելու եւ այն արդյունավետորեն զարգացնելու գործում, ինչպես նաեւ բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ – 4 ձեւաչափի:

Նախագիծն արձագանքում է Հայաստանի երիտասարդների շրջանում ուղեղների ներքին արտահոսքի խնդրին, որը տեղի է ունենում մարզերից դեպի մայրաքաղաք Երևան։ Ծրագիրը հավակնում է նպաստել մարզերում կենսապայմանների բարելավմանը՝ երիտասարդների համար ավելի շատ հնարավորություններ ստեղծելու միջոցով, զարգացնելով նրանց հիմնական բիզնես հմտությունները, այդ թվում՝ հաշվապահության, հարկերի և բիզնեսի կանոնակարգերի, շրջակա միջավայրի թափոնների վերամշակման եւ դրանց կառավարման ոլորտներում, ինչպեսեւ բարձրացնելով նրանց իրազեկությունը բիզնեսի զարգացման եվրոպական ծրագրերի մասին և խրախուսելով նրանց հիմնել սեփական նորաստեղծ ձեռնարկություններ:

Սա Ծրագրով նախատեսված 18 աշխատաժողովներից առաջինն էր, որը տեղի ունեցավ Կոտայքի մարզի երիտասարդության համար 2022թ մարտի 5-ին, Հրազդան քաղաքի համայնքապետարանի դահլիճում: Ծրագրի մասնակցեցին 16-30 տարեկան 22 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են սեփական բիզնեսի հիմնադրմամբ կամ արդեն զբաղվում են ձեռնարկատիրությամբ:

Թրենինգի ժամանակ մասնակիցները ներկայացրեցին իրենց բիզնես-գաղափարները: Դրանցից լավագույնները ծրագրի ավարտին կարժանանան հատուկ մրցանակների: Առավել ակտիվ մասնակիցներ կհրավիրվեն մասնակցելու Աղվերանի գարնանային դպրոցին և Երևանի երիտասարդական համաժողովին. այս երկու միջոցառումներն էլ տեղի կունենան հաջորդ տարվա ապրիլ-մայիսին:

Միջոցառման վերջում մասնակիցները հանդիպեցին Հրազդանում գործող MT studio ընկերության հիմնադիր, երիտասարդ գործարար Տիգրան Գրիգորյանի հետ, տվեցին իրենց հուզով հարցերը բիզնեսի հիմնադրման եւ գործարկման, խնդիրների եւ դժվարությունների վերաբերյալ:

Միջոցառման օրակարգը կարող եք տեսնել այստեղ:

 

Exit mobile version