Free Citizen NGO website[:am]Free Citizen

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Մինսկում ԱլԳ ՔՀՖ անդամներ Անդրեյ Յահորաուի և Իրինա Սուխիի ապօրինի ձերբակալման վերաբերյալ

ԵՄ եւ ԱլԳ Արտաքին գործերի նախարարներին

7 սեպտեմբերի, 2020թ.
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Մինսկում ԱլԳ ՔՀՖ անդամներ Անդրեյ Յահորաուի եւ Իրինա Սուխիի ապօրինի ձերբակալման վերաբերյալ:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն խստորեն դատապարտում է սեպտեմբերի 5-ին եւ 6-ին Մինսկում մեր գործընկերներ Անդրեյ Յահորաուի եւ Իրինա Սուխիի անհիմն եւ ապօրինի ձերբակալումը քաղաքացիական հագուստով անձանց կողմից, որոնք չեն ներկայացրել անձը հաստատող որեւէ փաստաթուղթ եւ որեւէ հիմնավորում:
Քաղաքագետ եւ քաղաքացիական ակտիվիստ, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Բելառուսի ազգային պլատֆորմի ղեկավար կոմիտեի նախագահ եւ Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնած Համակարգող խորհրդի անդամ Անդրեյ Յահորաուն առեւանգվել է անհայտ անձանց կողմից, փողոցում, սեպտեմբերի 6-ին խաղաղ ցույցին մասնակցելու գնալիս: Անդրեյ Յահորաուն պահվում է կալանքի տակ:
«Կանաչ ցանց»-ի խորհրդի նախագահ եւ «Էկոհոմ» ՀԿ-ի ներկայացուցիչ, Բելառուսի կայուն, էկոլոգիապես հավասարակշռված, առանց միջուկային ապագայի ջատագով ակտիվիստ Իրինա Սուխին առեւանգվել է քաղաքացիական հագուստով անձանց կողմից, իր տնից, սեպտեմբերի 5-ի գիշերը: Իրինայի բնակարանում ապօրինի խուզարկություն է իրականացվել, եւ սարքավորումներն առգրավվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնք հրաժարվել են ներկայանալ եւ տրամադրել բնակարանը խուզարկելու մասին որոշումը: Խուզարկության ընթացքում բնակարանում ներկա է եղել միայն Իրինայի 93-ամյա մայրը. նրա աղջիկներին չեն թույլատրել ներկա գտնվել խուզարկությանը: Իրինա Սուխին շարունակում է պահվել կալանքի տակ, քանի որ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած դատական նիստին չի հաջողվել հաստատել իր մասնակցությունը սեպտեմբերի 3-ին Մինսկում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցին: Մոտ օրերս կկայանա դատական նոր նիստ:
Բելառուսում կեղծված նախագահական ընտրություններից չորս շաբաթ անց ոստիկանական զանգվածային դաժանությունը եւ իշխանական բռնությունները շարունակվում են: Ավելի քան 600 մարդ բերման է ենթարկվել
սեպտեմբերի 6-ին: Բռնաճնշումները, դաժանությունները եւ կամայական ձերբակալությունները չեն դադարում:
ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն կոչ է անում Բելառուսի իշխանություններին`
• անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, խաղաղ ցույցերին բերման ենթարկված եւ առեւանգված բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ մեր գործընկերներին,
• անհապաղ դադարեցնել իրավապահ մարմինների կողմից բռնությունը եւ բռնաճնշումները՝ բռնություն գործադրած հանցագործներին ենթարկելով պատասխանատվության,
• Բելառուսի Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 9-ին կայացած ընտրությունների
արդյունքները ճանաչել անվավեր բազմաթիվ խախտումների եւ կեղծիքների պատճառով,
• սկսել երկխոսություն Բելառուսի Հանրապետությունում անօրինական իշխանությունը պահող մարդկանց եւ Սվետլանա Տիխանովսկայայի ու նրա՝ իշխանության խաղաղ փոխանցման համար նշանակված ներկայացուցիչների միջեւ:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը համերաշխություն հայտնել Բելառուսի ժողովրդին եւ օգնել նրանց՝ ապահովելու երկրում մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարգումը եւ ազատելու բոլոր ապօրինի ձերբակալվածներին:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի
Ղեկավար կոմիտեի անդամներ

Զաուր Աքբար, «Երիտասարդական ակումբ» հասարակական միություն, Ադրբեջան
Օլգա Չիժովա, Թվային հաղորդակցության ցանց, Էստոնիա
Ինա Կոչերու, Ազգային բնապահպանական կենտրոն, Մոլդովա
Լուսինե Հակոբյան, Իրավունքի Եվրոպա միավորում, Հայաստան
Միքայել Հովհաննիսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Հայաստան
Շահլա Իսմայիլ, Հանուն ռացիոնալ զարգացման կանանց ասոցիացիա, Ադրբեջան
Մաքսիմ Կորիավեց, Պոլիսսիա միջազգային եւ տարածաշրջանային հետազոտությունների հիմնադրամ, Ուկրաինա
Միկալայ Կվանտալիանի, «Նոր խումբ» ասոցիացիա, Բելառուս
Նաթիա Կուպրաշվիլի, Ժուռնալիստիկայի ռեսուրս կենտրոն, Վրաստան
Ադրիան Լուպուսոր, Էքսպերտ-գրուպ, Մոլդովա
Տատյանա Մարիան, Մոլդովայի արհմիությունների ազգային կոնֆեդերացիա
Սոֆյա Սթրայվ, ՖորումՍիդ, Շվեդիա
Յուրի Վդովենկո, Անդրսահմանային համագործակցության կենտրոն, Ուկրաինա

Exit mobile version