Free Citizen NGO website[:am]Free Citizen

Աշխատաժողով Գավառում

 

Գեղարքունիքի մարզի Գավառի, Սեւանի եւ Մարտունու ենթաշրջանների երիտասարդության կարողությունների զարգացում ՏԻՄ ոլորտում

Նոյեմբերի 3, 2019թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 5-րդն էր, որը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Գավառի, Սեւանի եւ Մարտունու ենթաշրջանների երիտասարդության համար 2019թ. նոյեմբերի 3-ին, Գավառի Երիտասարդական քաղաքացիական կենտրոնում: Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 26 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են իրենց համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

Միջոցառման ընթացքում երիտասարդների հետ հանդիպեցին, պատասխանեցին նրանց հարցերին եւ կիսվեցին իրենց փորձով Գավառի ավագանու անդամ Վահե Հակոբյանը եւ համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատու Արման Մարտիրոսյանը:

Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն:

 

 

Exit mobile version