Free Citizen NGO website[:am]Free Citizen

«ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ» ՀԿ-ն միացել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱԱՏԼԱՆՏՅԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍՈՂ ԿՈՉԻՆ

Մայիսի 12, 2024թ․

 

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս եւ Սփյուռքի հայության ներկայացուցիչներս, սույնով վերահաստատում ենք մեր սատարումը Հայաստանի Հանրապետության ազատագրմանը Ռուսաստանից ունեցած վնասաբեր կախվածությունից, աջակցությունը մեր հայրենիքի եվրաատլանտյան ինտեգրմանը, ինչը, վստահ ենք, այլեւս հայ ժողովրդի աշխարհաքաղաքական և քաղաքակրթական ընտրությունն է։

Մեր նպատակն է նպաստել Հայաստանի ելքին Ռուսաստանի ղեկավարած ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ կառույցներից և նրա անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին՝ որպես մեր պետության քաղաքական կայացման, ռազմական անվտանգության, տնտեսական բարգավաճման և Հայաստանի ժողովրդի քաղաքակրթական զարգացման միակ միջոց ու երաշխիք։

Սույնով․

1․ Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության ներպետական կայունությունը խաթարող հակասահմանադրական ցանկացած փորձ եւ խժդժություն։ Կոչ ենք անում պահպանել զսպվածություն, օրինապաշտություն, ինչպես նաեւ եկեղեցու և պետության միջև տարանջատման մասին  սահմանադրական օրենքը։

2․ Քաջալերում ենք ՀՀ կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը եւ ընդդիմադիր ուժերին՝ ուժգնացնել կոռուպցիայի, անպատժելիության և մարդու հիմնարար իրավունքների խախտումների դեմ պայքարը։

3․ Հռչակում ենք, որ շարունակելու ենք աշխատել Արցախի հայության վերադարձի եւ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի իրացման համար, 2023 թ. նոյեմբերի 17-ի Հաագի ՄԱԿ միջազգային դատարանի որոշմանը հանապատասխան։

4․ Ընդգծում ենք, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, լինելով մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, որը ճանաչվել է բազմաթիվ երկրների և միջազգային կառույցների կողմից, կասկածի տակ դնելն անհնարին է։

Հայտարարութունը բաց է միանալու համար ցանկացած հայի եւ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու համար։

Տիգրան Խզմալյան, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ

Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ

Արման Բաբաջանյան, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ

Լեւոն Շիրինյան, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ

Րաֆֆի Փափազյան, Ֆրանսիայը «Հայկական շարժման» նախագահ

Աբօ Չափարեան, Գլխաւոր Խմբագիր / Հիմնադիր՝ ԱՄՆ ՀԱՅ ԿԵԱՆՔ եւ USA ARMENIAN LIFE

Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ

Հարութ Քալաջյան, «Պրո Արմենիա» ՀԿ, նախագահ

Արտակ Սերգոյան, «Եվրոպահայերը Հանուն Հայաստանի Զարգացման» ՀԿ  նախագահ

Գաբի Կորաջյան, ՄԱԿ Կառավարման խորհրդատու

Կարեն Խուրշուդյան, Մարսելի «Աբովյան» Վարժարանի տնօրեն

Համլետ Աթոյան, «Ապագայի Դիսկուրս» ՀԿ նախագահ

ու եըս 570 ստորագրողներ Change.org-ում․

 

https://www.change.org/p/call-to-encourage-armenia-s-independence-and-euro-atlantic-integration?recruiter=22858381&recruited_by_id=3a0aeda0-eef4-012f-7675-4040ea65fa16&utm_source=share_petition&utm_campaign=share_for_starters_page&utm_medium=copylink&fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR2m9OtQQRyoNZzyQuZX4R9Eg35CzC0ogEcOUhmv1LLFZQI5tc4KIGMO42c_aem_ATwIqT4WoLSoBX6aYDn9xVQYHuRWdl6QE6DCAuTRqrFq_a5Zml3vW3CKdSrJnkKwl1yWIRiHxQ6iyXyGSfB1Al4o

 

Exit mobile version